COVID-19. Մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի օգտակար խորհուրդները ծնողներին:
Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մեկուսացման ընթացքում թե՛ ծնողների/խնամողների, թե՛ երեխաների համար հաճախ ստեղծվում են դժվար հաղթահարելի իրավիճակներ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ ծնողները փորձում են աշխատել տանը:
Երեխաների ծնողները նախ պետք է հոգ տանեն իրենց մասին եւ հետեւեն իրենց առողջությանը, որպեսզի կարողանան խնամել երեխաներին՝ առողջ սնվեն, փորձեն հնարավորինս պահպանել ֆիզիկական ակտիվությունը և բավարար քնել: Երեխաները կարող են սթրեսի նշաններ ցուցաբերել, ինչը կարող է հանգեցնել ամբողջ ընտանիքի էլ ավելի ճնշվածությանը։ Մանկաբույժները խորհուրդ են տալիս կիրառել հետեւյալ «գործիքները» ստեղծված դժվարությունները հաղթահարելու համար.
Ձեր երեխաներին ներառեք կառուցողական խաղերում եւ ակտիվություններում:
Ձանձրացած կամ հիասթափված երեխաներն ավելի հաճախ են իրենց «անկառավարելի» դրսեւորում: Հիշեք, որ երեխաների առօրյան այս ժամանակահատվածում «ընդհատվել է». նրանք դպրոց/մանկապարտեզ չեն հաճախում, բակում չեն կարող խաղալ իրենց ընկերների հետ:
Օգնեք երեխաներին հաղթահարել իրենց վախերը:
Երեխաները, ովքեր բավական մեծ են եւ հետեւում են լրահոսին, կարող են վախենալ, օրինակ, որ իրենք կամ իրենց ծնողները պատրաստվում են մահանալ: Կարող եք «գնահատել» նրանց վախը և քննարկել բոլոր այն գործողությունները, որ անում եք առողջ մնալու համար, ինչպիսիք են ձեռքերը լվանալը և տանը մնալը` մանրէներից եւ վիրուսներից խուսափելու համար:
Սահմանեք ընդմիջում:
երեխաներին զգուշացրեք, որ նրանք ընդմիջում կունենան, եթե դադարեցնեն տվյալ անցանկալի գործողությունը, հիշեցնելով նրանց թե ինչն են սխալ անում։ Ընդ որում, այդ նախազգուշացումները պետք է լինեն հնարավորինս քիչ էմոցիաներով եւ քիչ բառերով՝ դադարեցնելով նրանց տվյալ պահի գործողությունները սահմանված ժամանակով (1 րոպե յուրաքանչյուր տարվա համար)։
Իմացեք՝ երբ չարձագանքել:
քանի դեռ Ձեր երեխան չի անում ինչ-որ վտանգավոր բան և շատ մեծ ուշադրություն է գրավում լավ պահվածքի համար, վատ պահվածքը անտեսելը կարող է վերջինիս դադարեցման արդյունավետ միջոց լինել: Վատ պահվածքի անտեսումը կարող է նաև երեխաներին սովորեցնել, թե ինչպիսինն են իրենց գործողությունների բնական հետևանքները:
Խրախուսեք լավը:
Երեխաները պետք է իմանան, թե երբ են նրանք ինչ-որ լավ բան անում: Ուշադրություն դարձրեք լավ պահվածքին և մատնանշեք այն ՝ գովաբանելով հաջողությունն ու լավ փորձերը: Սա հատկապես կարևոր է այս ծանր ժամանակներում, երբ երեխաները բաժանվում են իրենց ընկերներից և սովորական առօրյայից:
ՈՒշադրություն դարձրեք երեխաներին:
Կարգապահության ամենահզոր միջոցը ուշադրությունն է` լավ վարքներն ամրապնդելու համար: Հիշեք, որ բոլոր երեխաները իրենց ծնողների ուշադրության կարիքն ունեն:
Հիշեք, որ այսօր տանը մնալը կյանքեր է փրկում: