Անցյալ տարի, կրծքի աուգմենտացիան ԱՄՆ ամենահաճախ իրականացված կոսմետիկ վիրաբուժական միջամտությունն է եղել` 290.000 կանանց տեղադրել են սիլիկոնե կամ սալինե իմպլանտներ: Քիչ թվով պացիենտների մոտ զարգացել էր անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա: Նոր հետազոտությունը պարզաբանում է այս իրավիճակը:
Անապլաստիկ խոշորբջջային լիմֆոման (ԱԽԲԼ) ոչ Հոջկինյան լիմֆոմայի (ՈՀԼ) հազբադեպ հանդիպող տեսակ է, կազմում է ՈՀԼ բոլոր դեպքերի 3 %-ը: Սովորաբար ախտահարում է մաշկը, ավշային հանգույցները, լյարդը և փափուկ հյուսվածքները: Առավել հազվադեպ քաղցկեղը ախտահարում է կուրծքը, և համաձայն վերջին հետազոտության՝ կրծքագեղձի անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի գրեթե բոլոր դեպքերը հանդիպել են պացիենտների մոտ, ում կատարվել է կրծքագեղձերի աուգմենտացիա: Ուռուցքը ձևավորվել է իմպլանտին շրջապատող սպիական հյուսվածքում:
Աշխարհում ԱԽԲԼ 71 դեպք է գրանցվել , որոնք ըստ գիտնականների՝ կապված են եղել կրծքագեղձի իմպլանտների հետ: Այսինքն, իմպլանտներով պայմանավորված ԱԽԲԼ-ն հազվադեպ է հանդիպում` ախտահարելով կրծքի աուգմենտացիա կատարած կանանց յուրաքանչյուր 3 միլիոնից 1-6-ին:
Սակայն, սա չի նշանակում, որ հիվանդության մեխանիզմը չպետք է ուսումնասիրվի:
Կրքծագեղձի իմպլանտների հետ կապված ԱԽԲԼ-ով հիվանդների մեծամասնությունը բուժմանը դրական է արձագանքում:
Ավելին, պարզվել է, որ այս կանանցից շատերի քաղցկեղը բուժվել է պարզապես իմպլանտների հեռացումով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ իմպլանտները կարող են տրիգեր հանդիսանալ օրգանի ոչ նորմալ իմուն պատասխանի, հետևաբար՝ նաև քաղցկեղի առաջացման համար:
Նյութի սկզբնաղբյուրը՝Medicalnewstoday.com
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am