Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկացվածության բարձրացման ամիսն է:
 
Ամեն տարի հոկտեմբերին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են միջոցառումներ կրծքագեղձի քաղցկեղի խնդրի նկատմամբ ուշադրության գրավման,  տեղեկացվածության բարձրացման, վաղ հայտնաբերման ու բուժման , ինչպես նաև պալիատիվ օգնության ցուցաբերման նպատակով:
Ամեն տարի գրանցվում է հիվանդության 1.38 մլն նոր և 458.000 մահվան դեպք (МАИР, Globocan, 2008 թ.).: Այժմ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում: Ցածր և միջին եկամտով երկրներում վերջին տարիներին հիվանդացության դեպքերը կայուն աճում են՝ կապված կյանքի սպասվող տևողության աճի, ուրբանիզացիայի մակարդակի մեծացման, կյանքի արևմտյան մոդելին անցման հետ:
 
Ներկայումս բավարար տեղեկություններ չկան քաղցկեղի առաջացման պատճառների մասին, հետևաբար, հիվանդության դեմ պայքարի հիմնաքարը վաղ ախտորոշումն է: Վաղ հայտնաբերման և համապատասխան բուժման դեպքում կրծքագեղձի քաղցկեղը բուժման մեծ հավանականություն ունի: Սակայն, ուշ հայտնաբերման դեպքում ևս բուժումը հաճախ անարդյունավետ է: Այս դեպքում հիվանդին ու նրա ընտանիքի անդամներին անհրաժեշտ է պալիատիվ օգնություն:
 
Մահվան դեպքերի մեծամասնությունը (269.000) տեղի է ունենում ցածր և միջին եկամտով երկրներում, որտեղ կանանց մեծամասնության մոտ քաղցկեղն ախտորոշվում է ուշ փուլերում: Պատճառը վաղ ախտորոշման կարևորությունը չգիտակցելն ու առողջապահական միջոցառումների անհասանելիությունն է:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցում է քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագրերում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համակարգային միջոցառումների անցկացմանը:
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ WHO.int
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am