Լակտոզան գտնվում է միայն կաթում (4-6%): Օրգանիզմում այն ճեղքվում է գլյուկոզայի և գալակտոզայի, որոնք օգտագործվում են գլիկոգենի առողջացման համար։ Լակտոզան դրական ազդեցություն է թողնում աղիքային միկրոֆլորայի կենսագործունեության վրա։
Եթե սախարոզայի քաղցրությունը ընդունենք 100 միավոր, ապա շաքարների քաղցրությունը կունենա այսպիսի տեսք՝ ֆրուկտոզա-173, սախարոզա-100, գլյուկոզա-81, քսիլոզա-40, մալտոզա-32, գալակտոզա-32, լակտոզա-16։
Պոլիշաքարներից օսլան ունի բարդ կառուցվածք, ինչը նրա անլուծելիության պատճառն է, այն ունի միայն կոլոիդալ լուծելիություն։ Նրա ճեղքումից առաջանում են պարզ շաքարներ։ Նշենք, որ հասարակ մրգերում և երկար պահելուց հետո օսլայի քանակը պակասում է, շատանում են շաքարները մոտ 4 անգամ։ Մեծ քանակով գտնվում է հացամթերքներում, մակարոնեղենում, լոբազգիներում, կարտոֆիլում: Օսլայի փոխանակության առանձնահատկություն0ը կայանում է նրանում, որ
1. հիմնական մասը ճեղքվում և գլյուկոզայի ձևով ներծծվում է բարակ աղիներում,
2. արագ հիդրոլիզի և լավ ադսորբման դեպքում կարող է նպաստել հիպերգլիկեմիայի,
3. նրա որոշ մասը մնում և անցնում է հաստ աղի՝ ենթարկվելով միկրոբային ֆերմենտացիայի,
4. յուրացման և ներծծման արագությունը կախված է նաև թաղանթանյութի առկայությունից:
Ցորենի օսլան առանձնանում է հիդրոլիզի հեշտությամբ և բարակ աղիներում լրիվ աբսորբցիայով։ Այս հանգամանքը կարող է բերել արյան մեջ գլյուկոզայի արագ բարձրացմանը, որը խիստ անցանկալի երևույթ է շաքարային դիաբետի. ճարպակալման և աթերոսկլերոզի դեպքում։ Վերջին ժամանակներս, հրապարակվում են աշխատանքներ՝ նվիրված օսլայի հակականցերոգեն ազդեցությանը հաստ աղու քաղցկեղի դեպքում: Այս հարցում մեծ դեր ունի աղիներում օսլայի միկրոբային ֆերմենտացիայի արդյունքում առաջացած կարագաթթուն, որն ակտիվորեն օգտագործվում է հաստ աղու լորձաթաղանթի բջիջների կողմից` պաշտպանելով նրանց զանազան ախտաբանական՝ այդ թվում նեոպլաստիկ պրոցեսներից։
Միջին էներգոծախսի ժամանակ (2500 - 3000 կկալ) սննդային ռացիոնում շաքարը կազմում է ընդհանուր ածխաջրերի 15%-ը, երեխաների մոտ այն տատանվում է 20-25%-ի սահմանում։ Սննդում շաքարի տոկոսը պետք է բարձրացնել ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների և սպորտային մարզումների ժամանակ (որովհետև այդ ժամանակ արյան մեջ շաքարի տոկոսը իջնում է և առաջանում է հիպոգլիկեմիա)։
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: