Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հակաբիտիկակայունությունը ճանաչել է որպես առողջության գլոբալ սպառնալիք: Առանց արդյունավետ հակամիկրոբիալ դեղորայքի, մի շարք ստանդարտ բուժական միջոցառումներ կձախողվեն կամ կվերածվեն բարձր ռիսկայնության պրոցեդուրաների:
Հակաբիոտիկակայուն միկրոբներով պայմանանվորված՝ ինֆեկցիաները չեն ենթարկվում սովորաբար օգտագործվող հակաբիոտիկներով թերապիային, պատճառ են դառնում ձգձված հիվանդության, բժշկական մեծ ծախսերի և մահվան բարձր վտանգի:
Դեղը դադարեցնում է բակտերիայի մեջ պրոտեին ստեղծող կոմպլեքսի գործունեությունը:
Հակաբիոտիկների մեծամասնության թիրախը բակտերիայում տեղի ունեցող կենսական պրոցեսներն են, օրինակ` ռեպլիկացիայի դադարեցումը կամ սպիտակուցների սինթեզի խանգարումը:
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախկինում կիրառվող դեղերից մեկը` լամոտրիջենը, կարող է ազդել բակտերիայում  ռիբոսմենրի ստեղծման վրա , որոնք սպիտակուցների սինթեզի ''գործարաններ'' են:
Լամոտրիջենը հայտնի հակացնցումային դեղամիջոց է, որը արդյունավետ է նաև որպես տրամադրության կայունացնող միջոց և օգտագործվում է էպիլեպսիայի և բիպոլյար խանգարման դեպքում:
Սա առաջին հետազոտությունն է, որը վկայում է դեղի` բակտերիաների ռիբոսոմների գոյացման գործընթացի վրա ազդեցության մասին: Շատ հակաբիոտիկներ արդյունավետ են, քանի որ խանգարում են ոիբոսոմների գործունեությունը, սակայն սա առաջին դեղն է, որը ազդում է հենց ռիբոսոմների առաջացման պրոցեսին:
 
Հակաբիոտիկների նոր դաս
 
Հետազոտությունն անցկացրած բժիշկներից մեկի խոսքերով ոիբոսոմների ինհիբիտոր հակաբիոտիկները արդեն 50 տարի է՝ օգտագործվում են բակտերիալ ինֆեկցիայի բուժման համար, սակայն ռիբոսոմների գոյացման ինհիբիտորները հայտնաբերված չեն եղել:
Այսպիսի մոլեկուլները հակաբիոտիկների բոլորովին նոր խումբ կձևավորեն, և կհաղթահարվի մի շարք բակտերիաների հակաբիտիկակայունությունը: 
Հետազոտությունում գիտնականները նկարագրում են, թե ինչպես են որոշում բակտերիալ բջջի հստակ հատվածը, որտեղ  կենտրոնանում է դեղի ազդեցությունը:  Սա օգնում է հասկանալ՝ ինչպես են ռիբոսոմները ձևավորվում և ձևավորման պրոցեսին դեղերով ազդելու բիոքիմիան: