Ինսեմինացիայի ժամանակ վերցվում է սերմնահեղուկը, մշակվում է և նուրբ, բարակ հատուկ կատետրի միջոցով ներարկվում է արգանդի խոռոչ, որտեղից արդեն ինչպես սեռական ճանապարհով հղիության ժամանակ, այնպես էլ այս դեպքում սպերմատոզոիդները իրենց շարժունակության շնորհիվ գնում են դեպի արգանդափողեր և փողի ամպուլյար հատվածում տեղի է ունենում բեղմավորումը: Բեղմնավորված ձվաբջիջը այնուհետև արգանդափողերի միջով գլորվելով գալիս է արգադի խոռոչ և զարգանում է հղիություն:

Ինսեմինացիան անցավ է, տևում է 1-2 րոպե, այնուհետև կինը 10-20 րոպե մնում է պառկած, որից հետո կարող է անցնել իր առօրյա կյանքին:
 

Ինսեմինացիան ցուցված է հետևյան դեպքերում.

  1. սեռական ֆունկցիայի խանգարումներ
  2. պարանոցային գործոնով պայմանավորված անպտղություն
  3. սերմի ոչ շատ լավ ցուցանիշներ
  4. անհայտ ծագման անպտղություն

Ինսեմինացիայի համար անհրաժեշտ են մի-քանի պայմաններ.

  • արգանդափողերը պետք է լինեն անցանելի
  • ինֆեկցիաների բացակայություն
  • նորմալ կամ նորմային մոտ սերմնահեղուկ
  • կնոջ մոտ ձվազատման առկայություն

Այս մեթոդի միջոցով երկու անգամ մեծանում է հղիանալու հավանականությունը!!!
Ինսեմինացիայի միջոցով կարող են մայրանալ նաև դոնորական սերմնահեղուկի միջոցով։ Այն կանայք, ովքեր չունեն սեռական զուգընկեր, կամ այն կանայք ում ամուսնու մոտ առկա է սերմի հետ կապված լուրջ խնդիրներ:

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլգ՝ 

Լիլիթ Գառնիկի Կարապետյան