Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու ձեռքերի վրա ապրում են ավելի շատ վտանգավոր մանրէներ, քան առևտրի կենտրոնների և այգիների շարժասանդուղքների և նստարանների վրա: Չնայած դրան, ընդամենը ամեն ութերորդ մարդն է մշտապես լվանում ձեռքերն ուտելուց առաջ, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականները հատուկ կատարել են սեղանների մակերեսից, նստարաններից, շարժասանդուղքների բազրիքներից, սրճարանների աթոռներից, մանկական խաղալիքներից վերցված 25 նմուշի լաբորատոր հետազոտություններ: Տարօրինակ է, բայց դրանց վրա հազվադեպ են հայտնաբերվել վտանգավոր մանրէներ՝ այդ թվում ստաֆիլոկոկեր, աղիքային ցուպիկ և էնտերոբակտերիաներ: Սովորաբար ախտածին մանրէների խտությունը չի գերազանցել 10 միավորը ամեն քառակուսի սանտիմետրի հաշվով: Վատագույն դեպքում՝ 33000 միավոր (այգու նստարանին):
Իսկ միջին վիճակագրական տվյալներով՝ մարդն իր ձեռքերի վրա կրում էր ավելի քան 10 միլիոն մանրէ, ասում են Արիզոնայի համալսարանի աշխատակիցները: Նմանատիպ աղտոտվածություն ունեն նաև խոհանոցային սպունգերը: Ընդ որում, մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ մարդկանց 92%-ը խուսափում է կեղտոտ սեղաններից և նստարաններից: Նշանակում է, մարդիկ հոգ են տանում իրենց առողջության մասին: Սակայն մարդկանց միայն 13%-ն է, որ առանց ձեռքերը լվանալու չի նստում սեղանի շուրջ:
Երկու տարի առաջ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, 26% մարդկանց ձեռքերի վրա կան կղանքում առկա մանրէները: Եթե մարդիկ կանոնավոր լվանային իրենց ձեռքերը, ապա դա կփրկեր տարեկան 1 միլիոն մարդու կյանք, որն առաջանում է լուծի հետևանքով, և կկանխեր ռեսպիրատոր վարակվածությունը: Բանն այն է, որ մարդիկ չափից շատ են ձեռք տալիս իրենց դեմքին: Դա ախտածին մանրէների ՝օրգանիզմ ներթափանցման համար ամենաուղիղ ճանապարհն է: Փորձագետներն ընդգծում են՝ արտաքին աղտոտվածությունը չի խոսում իրական վտանգավոր մանրէների առկայության մասին:
Եվս մեկ հետազոտություն. հետազոտության նպատակով իրենց ձեռքերը տրամադրած 234 բրիտանացիներից 56-ի մոտ հայտնաբերվել է բարձր խտության վտանգավոր մանրէներ (այն երբեմն չորս անգամ գերազանցել է բարձր մակարդակը): Ինչ վերաբերում է անձնական իրերին, ապա օրինակ՝ միայն ձեռքի ժամացույցի վրա գիտնակաները հայտնաբերել են վեց անգամ ավելի շատ մանրէ, քան ենթադրում է «ընդունելի մակարդակը»: Եթե մարդիկ իրենց ձեռքերը լվանային մոտ 30 վայրկյան, ապա 10 անգամ կկարողանային նվազեցնել աղտոտվածությունը: Ընդ որում, շատերը օճառ չեն օգտագործում և գտնում են, որ 15 վայրկյանը բավարար է:
Փորձի մասնակիցների մոտ ¼-ը խոստովանել է, որ իրենք երբեք կամ հազվադեպ են լվանում ձեռքերը քիթը սրբելուց հետո: 27%-ը չի լվացել ձեռքերը նույնիսկ հասարակական տրանսպորտով երթևեկելուց հետո: Հիգիենայի պարզ կանոններին հետևելը կարող է պաշտպանել ոսկեգույն ստաֆիլոկոկից և կամպիլոբակտերից:
Ընդ որում, մանրէներն ապրում են մարդու ձեռքերի վրա մի քանի ժամ: Բարձր ջերմաստիճանի պայմաններում մանրէների կենսունակությունը մեծանում է: Միջին վիճակագրական գրասենյակային աշխատակցի ձեռքերն օրական շփվում են մոտ 10 միլիոն մանրէների հետ: Հաճախ դա աղիքային ցուպիկն է, որը պայմանավորում է թունավորումը, ինչպես նաև՝ մրսածության և գրիպի վիրուսը: Այս ամենից ելնելով ՝ բժիշկները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալ յուրաքանչյուր չորս ժամը մեկ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk