Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու սննդային սովորությունները ձևավորվում են դեռ քայլել սկսելուց առաջ:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ֆինանսավորված հետազոտությունների ընթացքում գիտնականները հետևում էին 1.5 հազար երեխայի սննդային սովորությունների ձևավորմանը ծննդյան օրից մինչև 6 տարեկան հասակը: Տվյալների վերլուծության ժամանակ գիտնականները հաշվի էին առնում տարբեր գործոններ, որոնք կարող էին ազդել երեխայի կողմից սննդի ընտրության վրա, օրիանկ` սեռը, սոցիալական վիճակը, ծնողների ընտանեկան կարգավիճակը և այսպես շարունակ...
Պարզվեց՝ երեխաները, ովքեր մինչև 1 տարեկանը քիչ քանակով մրգեր ու բանջարեղեն էին օգտագործել, 6 տարեկանում էլ շարունակում էին դրանք քիչ քանակով օգտագործել: Երեխաները, ովքեր մինչև մեկ տարեկանը գազավորված ընպելիքներ էին օգտագործել, 6 տարեկանում 2 անգամ հաճախ էին շարունակում ըմպել դրանք և ունեին ճարպակալման զարգացման 2 անգամ մեծ վտանգ:
Ըստ գիտնականների՝ երեխաներին առողջ սննդակարգի սովորեցնելու լավագույն տարիքը 11-12 ամսականն է: Հետազոտության հեղինակները նաև նշում էին, որ երեխաները, ովքեր մայրական կաթով էին սնվել, ավելի հակված էին նոր , իրենց համար անսովոր սննդատեսակներ փորձելու: Իսկ երեխաները, ովքեր մեծացել էին մանկական սննդային խառնուրդներով սնվելով, ավելի կայուն սննդային նախասիրություններ ունեին:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-info.ru