Մարզումները իջեցնում են անհանգստության մակարդակը, և շրջապատող աշխարհը դադարում է ընկալվել որպես մեծ վտանգի աղբյուր, գրում է Live Science-ը: Այս արդյունքը ստացվել փորձարկման արդյունքում: 66 կամավորների ցույց է տրվել մուլտֆիլմ, որի մարդ հիշեցնող կերպարը շարժվում էր դեպի հանդիսատեսը  կամ հակառակը:
 
Ընդ որում,  նախքան հոլովակը դիտելը՝ կամավորները վազել, քայլել կամ կանգնել են վազքուղու վրա: Արդյունքում՝ այն մարդիկ, ովքեր վազել կամ քայլել են վազքուղու վրա, այդ կերպարը համարել են ավելի քիչ սպառնացող: Նրանց կարծիքով՝ այն ավելի էր հեռանում հանդիսատեսից: Իսկ նախքան փորձի անցկացումը վազքուղու վրա կանգնած մարդկանց մեծ մասը ենթադրել է, որ կերպարը շարժվում է դեպի իրենց և իր հետ վտանգ է բերում: Այդ մասին հատկապես  հաճախ էին խոսում սոցիալական անհանգստության նշաններ ունեցող մարդիկ:
 
Հայտնի է, որ անհանգստությունը մարդկանց ստիպում է ավելի սուր ընկալել սպառանալիքը, իսկ աշխարհն ընկալել որպես սպառնալիքի աղբյուր: Եվ, հնարավոր է, որ կանոնավոր մարզանքները նրանց կօգնեն էլ ավելի դրականորեն տեսնել աշխարհը: Եթե այս ամենին զուգահեռ օգտագործվի թուլացման այլ մեթոդներ, օրինակ յոգան, ապա դրական արդյունքն իրեն երկար սպասել չի տա: Նման փորձը նաև բարձրացնում է ինքնագնահատականը: Սակայն թերևս դժվար է ասել, թե որքան կպահպանվի արդյունքը:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru