Մաշկի քաղցկեղ, թե՞ խալ: Ե՞րբ պետք է անհանգստանալ: Հիմա ամեն ինչ կիմանաք:
Մելանոման հաճախ հանգեցնում է մահվան. սակայն վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս պահպանել հիվանդների 99%-ի կյանքը: Սեփական կյանքը փրկելու համար պետք է առնվազն ամիսը մեկ ինքնազննում անցկացնել: Մաշկի վրա կասկածելի փոփոխություններ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:
Ինչի՞ց պետք է զգուշանալ: Մաշկի վրա նոր գոյացության առաջացումից կամ արդեն իսկ առաջացած գոյացության չափի, ձևի կամ գույնի փոփոխությունից: Պետք է նաև ուշադրություն դարձնել մաշկի արտաքին տեսքի և Ձեր զգացողության վրա, ինչը կարող է արտահայտվել շերտավորմամբ, արտադրությամբ, արյունահոսությամբ, քորով, թուլությամբ:
Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ սովորական խալերն ունեն ճիշտ ձև և հավասարաչափ երանգավորում: Եթե նկատում եք, որ խալը ձեռք է բերել ոչ կանոնավոր ձև, նրա վրա առաջացել են անհավասար եզրեր կամ այն դարձել է գույնի առումով ոչ միատարր, ապա պետք է դիմել բժշկի:
Ինչպե՞ս կատարել ինքնազննում:
Ինքնազննումը պետք է կատարել ամիսը մեկ անգամ, նախընտրելի է՝ ցնցուղից առաջ և հետո: Ինքնազննման համար Ձեզ պետք է մեծ և փոքր հայելի:
1. Հանեք շորերը և զննեք Ձեզ մեծ հայելու առաջ. կուրծքը, ուսերը, ձեռքերը, թևատակերը, կոնքերը և ծնկները:
2. Ծալեք ձեռքերը արմնկային հոդում և զննեք նախաբազուկը և դաստակը:
3. Վերցրեք փոքր հայելի և զննեք ոտքերի և ոտնատակերի մակերեսը:
4. Փոքր հայելու միջոցով զննեք վզի ետևի մակերեսը, գլխամաշկը և ականջների ետևի հատվածի մաշկը:
5. Վերջում հետազոտեք հետույքը և գոտկատեղը:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ Doctors.am
Նյութը՝ www.skincancer.org