Նոյեմբերի 5-ին և 6-ին տեղի կունենա «Վարպետաց դաս գինեկոլոգիական ուլտրաձայնում» դասընթացը։
Թիրախային լսարանը հատկապես հետևյալ մասնագետներն են՝ ճառագայթաբաններ, գինեկոլոգներ, մանկաբարձներ, ուռուցքաբաններ, կլինիկական օրդինատորներ, ովքեր ունեն փորձ գինեկոլոգիական ուլտրաձայնում։
Ի՞նչ կստանան այս դասընթացի մասնակիցները՝
-
Ուսումնասիրել նոր մոտեցումներ և ախտորոշիչ մեթոդներ գինեկոլոգիական ուլտրաձայնում
-
Օգտագործել դրանք այցելույի բուժման մեջ
-
Կիրառել ուլտրաձայնը, որպես բազիսային հմտություն` ախտորոշում դնելու համար կլինիկական պրակտիկայում
-
Ծանոթանալ պարզ եւ բարդ ռադիոլոգիական ախտաբանությունների հետ
ՈՒսուցման ձեւաչափը կազմված է 30 րոպե տևողությամբ դասախոսություններից, ինտերակտիվ քննարկումներից, բարդ եւ հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերի վերլուծությունից։
Դասընթացի հրավիրված խոսնակներից է Անտոնիա Կարլա Տեստան։ Նա Ագոստինո Ջեմելլի Համալսարանական Հոսպիտալի Հիմնադրամի գինեկոլոգիական ուռուցքաբանության ուլտրաձայնի կենտրոնի (“Class Ultrasound” ) գիտական տնօրենն է։ Պրոֆեսոր Տեստան հանդիսանում է նաև Սուրբ Սիրտ Կաթոլիկ Համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկայի ամբիոնի դոցենտ։ Արդեն 8 տարի է նա հանդիսանում է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության միջազգային միության (ISUOG) խորհուրդի անդամ։ Ինչպես նաեւ 2 տարի է, ինչ հանդիսանում է Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության Իտալական միության (SIEOG) փոխնախագահ։
Հրավիրված խոսնակներ են նաև բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ Լիլիթ Հովսեփյանը (Գլասբո Կլինիկ, Էրեբունի բժշկական կենտրոն), բ․գ․դ․, ԵՊԲՀ պրոֆեսոր, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ Կարինե Թոխունցը, բ․գ․թ․, Նաիրի Բժշկական Կենտրոնում օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, Առողջապահության ազգային ինստիտուտի դոցենտ Արտեմ Ստեփանյանը և այլք։
Նախատեսվում է նախնական 15 ՇՄԶ կրեդիտ։
Դասընթացի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝
https://davlab.am/hy/event?fbclid=IwAR1F9DNczgO63e74sc7iqJv6_PDG9sy3TpG0se6kPRxWF7YGZHSMfkjwKGA