Պարզվում է` մեր սննդային նախասիրությունները կապված են սննդարար նյութերի դեֆիցիտի, հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխությունների, հոգեբանական խնդիրների հետ: 
 
Շոկոլադ
 
Աշխատանքային օրվա կեսին հանկարծ շոկոլադ ուտելու ուժեղ ցանկությու՞ն եք ունենում, դառնում եք անուշադիր, ցրված ու միայն շոկոլադի մասին եք մտածում: Սա կարող է մագնեզիումի պակասով պայմանավորված լինել: Քաղցր ուտելու ցանկությունը կարող է նաև քրոմի, ֆոսֆորի պակասի մասին խոսել և իհարկե՝ գլյուկոզի:
Լուծում` կերեք ընկույզ, հացահատիկ, դդումի սերմեր, կամ թարմ մրգեր ու բրոկոլի:
 
 
Կծու
 
Արդեն տան ամբողջ սև պղպեղը կերե՞լ եք ու ձեռքը չիլի պղպեղի՞ն եք տանում: Ձեր մարմինը կծու ուտելիքի կարիք ունի քրտարտադրությունը դրդելու և ''հովանալու'' համար: Հնարավոր է` պատճառը ցինկի, ծծումբի պակասն է կամ վահանագեղձի հետ կապված խնդիրները:
Լուծում` ոչ յուղոտ միս կերեք, ծովամթերքներ, սխտոր, կանաչ բանջարեղեն...
 
 
 
Միս
 
Երազու՞մ եք մեծ սթեյքի մասին: Սա B վիտամինի, մագնեզիումի, ֆոլաթթվի կամ երկաթի պակասի մասին է ահազանգում: Սպիտակուցային սննդի հանդեպ հակվածությունը կարող է նաև շաքարի մակարդակի նորմայից շեղման մասին վկայել: Եվ իհարկե ամենատրամաբանական բացատրությունը՝ վաղուց միս չեք կերել:
Լուծում` ակնհայտ է, կերեք ձու և միս` առանց բանջարեղենի մասին մոռանալու:
 
Աղ
 
Ուտում եք փոփ քորն, չիփսեր, ֆրի ու չե՞ք կարողանում կանգ առնել: Հնարավոր է՝ Ձեր օրգանիզմը նատրիումի պակաս է զգում: Սրան կարող են նպաստել սթրեսն ու ջրազրկումը: Իչպես նաև, աղի որևէ բան ուտելու ցանկությունը մակերիկամների դեֆիցիտի և ցինկի պակասի մասին կարող է խոսել:
Լուծում` Ձեր սննդակարգ մտցրեք վարունգ, նեխուր, ձուկ, օրը 8-10 բաժակ ջուր խմեք: 
 
 
Հաց և այլ ածխաջրային մթերքներ
 
Անդիմադրելի ցանկությու՞ն ունեք հաց ու մակարոն ուտելու: Դուք արյան մեջ շաքարի ցածր կամ ինսուլինի բարձր պարունակություն ունեք: Ածխաջրերի դեֆիցիտը կարող է սերոտոնինի անբավարարության հետևանքով տրամադրության տատանման և դեպրեսիայի պատճառ լինել:
 
Գազավորված ըմպելիք
 
Չե՞ք կարողանում դիմադրել Կոկա-կոլա գնելու գայթակղությանը: Հնարավոր է՝ Ձեր օրգանիզմը կալցիումի պակաս է զգում: Եթե անընդհատ սառը ըմպելիքներ եք ուզում, հնարավոր է հեմոգլոբինի  կամ երկաթի դեֆիցիտ ունեք:
Լուծում` ամեն անգամ հյութ գնելու ցանկության դեպքում մի կտոր պանիր կերեք կամ ջուր խմեք: Նեխուր, բազուկ, քունջութ, կաթ ու յոգուրտ օգտագործեք:
 
Սուրճ և թեյ
 
Սուրճի կամ թեյի անբացատրելի կարիքը կարող է առաջանալ վիտմին C ի կամ երկաթի դեֆիցիտի դեպքում: Կոֆեինը, որը կա և սուրճի և թեյի պարունակության մեջ, դրդում է գլխուղեղի աշխատանքը և ադրենալինի արտազատումը, ինչը թույլ է տալիս թարմ ու լավ տրամադրությամբ լինել օրվա ընթացքում: Ինչպես նաև, թեյի ու սուրճի հանդեպ հանկարծակի առաջացած սերը կարող է ֆոսֆորի և ծծումբի անբավարարության ժամանակ հանդիպել:
Լուծում. փորձեք առողջ սնունդ օգտագործել թարմ բանջարեղեն, չրեր:
 
Ճարպ
 
Յուղոտ ուտելիքի հանդեպ հանկարծակի սերը կարող է կալցիումի կամ անփոխարինելի ճարպաթթուների պակասի մասին խոսել: Սա կարող է տեղի ունենալ նաև դիետայի ժամանակ կամ վատ տրամադրության:
Լուծում. յուղոտ ուտելիքի քաղցը կհագեցնեն գազարը, ավոկադոն, ընկույզը և այլն: Կանաչ բանջրեղենը նպաստում է կալցիումի պաշարների համալրմանը: Իսկ տրամադրությունը կարող են լավացնել ֆիզիկական վարժությունները:
 
Ինչպե՞ս չընկնել ծայրահեղություների գիրկը
 
Տարբեր սննդամթերքների չարաշահումից խուսափելու համար փորձեք բալանսավորված սնվել: Զբաղվեք սպորտով, սա օգնում է շեղվել սննդի մասին մտքերից: Շատ ջուր խմեք: Թույլ մի տվեք , որ էմոցիաները կառավարեն Ձեզ:
 
 
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Zdorovieinfo.ru