Եթե կարծում եք, որ կրծքագեղձի քաղցկեղը միայն կանանց է բնորոշ, ապա սխալվում եք: Հազվադեպ, բայց կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ:
Ընդունված է կարծել, որ BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները կարող են կնոջ մոտ կրծքագեղձի եւ ձվարանի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Քչերին է հատնի, սակայն, որ BRCA1/2-ի մուտացիա կարող է հանդիպել նաեւ տղամարդանց մոտ:
BRCA2 գենի փոփոխության պարագայում տղամարդու մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը 10% է, իսկ BRCA1-ի դեպքում այդ ռիսկն ավելի ցածր է: BRCA2-ի մուտացիան կարող է նաեւ շագանակագեղձի եւ պանկրեատիկ (քրոնիկական) քաղցկեղի պատճառ դառնալ:
Սովորաբար BRCA գեների մուտացիաները հանդիպում են այն անձանց մոտ, որոնց ընտանիքների անդամների մոտ եղել է կրծքագեղձի կամ ձվարանների քաղցկեղ, սակայն միշտ չէ, որ դեր է խաղում գենետիկ նախատրամադրվածությունը:
Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է նաեւ գինեկոմաստիայի ժամանակ, երբ տղամարդու կրծքագեղձերը հորմանալ խանգարումների կամ ճարպակալման արդյունքում մեծանում են:
Ըստ էության, տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղը նույն կերպ է դրսեւորվում, ինչ կանանց մոտ: Ախտանշանները նույնպես նույնն են՝ գոյացություններ կրծքի հատվածում: Հետեւաբար՝ բուժումն էլ չի տարբերվում:
Ամեն դեպքում, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկերը գնահատելու համար գենետիկ հետազոտություն է խորհուրդ տրվում ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց: Ի դեպ, վերջիններիս մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի ուշ է հայտնաբերվում:
Աղբյուրը՝ Clevelandclinic.org