Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, երբ աշխարհով մեկ կազմակերպություններն ու անհատները միավորվում են քաղցկեցի մասին իրազեկելու և աշխատում են` այն գլոբալ առողջապահական առաջնայնություն դարձնելու ուղղությամբ: Աշխարհում տարեկան 8 մլն մարդ է մահանում քաղցկեղից:
Ամենատեսանելի իրադարձությունը այս տարի կանցկացվի Նյու-Յորքում, որտեղ Իմփայր Սթեյթ Բիլդինգը կլուսավորվի նարնջագույն և կապույտ լույսերով ( դրանք քաղցկեղի կառավարման միջազգային միության գույներն են):
Աշխարհով մեկ կիրականացվեն փառատոններ, քայլերթեր, սեմինարներ, հասարակական տեղեկատվական և այլ միջոցառումներ` բարձրացնելու իրազեկումն ու կրթելու մարդկանց` քաղցկեղի դեմ վաղ սքրինինգների և հայտնաբերման , առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության, ծխելը թողնելու միջոցով պայքարելու համար:
«Մեր ուժերից վեր չէ»
Այս տարի քաղցկեղի օրվա խորագիրն է՝ «Մեր ուժերից վեր չէ», շեշտելու համար, որ լուծումներ կան և հասանելի են: Քարոզարշավի նպատակն է իրականացնել այն, ինչ արդեն հայտնի է քաղցկեղի կանխարգելաման, վաղ հայտնաբերման, բուժման ոլորտում:
Շատ երկրներում քաղցկեցը ստիգմա է կրում, որը բարդացնում է հիվանդության մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալը: Քաղցկեղի միջազգային օր 2015-ի սահմաններում առանձնացվել են կրթության և գործողության 4 հիմանական ոլորտներ.
Առողջ կենսակերպ. առողջ կենսակերպը կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը: Սա ընդգրկում է ծխախոտից հրաժարվելը, ալկոհոլի քանակի սահմանափակումը, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը արևից և ուլտրամանուշակագույն ճառագայթման այլ աղբյուրներից խուսափելը:
Վաղ հայտնաբերում. քաղցկեղի շատ տեսակներ ունեն նախազգուշացնող նշանններ ու ախտանշաններ իսկ վաղ ախտորոշման առավելություններն անվիճելի են:
Բուժման հասանելիություն. բոլոր մարդիկ իրավունք ունեն ստանալու էֆեկտիվ ու ժամանակակից բուժում և սպասարկվել հավասար պայմաններում առանց դժվարությունների կրելու:
Կյանքի որակի բարելավում. քաղցկեղով տառապող մարդիկ և նրանց խնամողներն արժանի են բարձրորակ, բարեխիղճ խնամքի բուժման ընթացքում և հետո: Սա ներառում է քաղցկեղի էմոցիոնալ, հոգևոր և ֆիզիկական ազդեցություններին ուշադրություն դարձնելը:
Աղբյուրը՝ Doctors.am