Ի՞նչ անել, երբ հղիության թեստը դրական է։ 
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Վարդանյանը։ 


Հաշվի առնելով, որ հղիության ախտորոշման  «ոսկե ստանդարտ» է համարվում արյան մեջ ԽԳ հորմոնի որոշումը և ՈԻՁՀ-ն՝ դրական թեստ ունեցող կանանց խորհուրդ եմ տալիս պարտադիր այցելել գինեկոլոգին, որպեսզի հաստատվի հղիության փաստը։
Առաջին ՈՒՁ հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել պտղաձուն արգանդի խոռոչում և, եթե ժամկետը թույլ է տալիս, լսել պտղի սրտի զարկերը:
Առաջին այցի ժամանակ իրականացնում ենք նաև հղի կնոջ անամնեստիկ տվյալների հավաքագրում, (անցյալում տարած հիվանդություններ և վիրահատություններ, ներկայիս հիվանդություններ) ինչը թույլ է տալիս ճիշտ որոշել հղիության վարման պլանը:
Ամենակարևորը՝ առաջին այցի ժամանակ հղիները հնարավորություն ունեն ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Սիրով  ձեզ տեղեկացնում եմ, որ այժմ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ում իրականացնում եմ հղիների հաշվառում և ծննդաբերության վարում ՝ հիմնված միջազգային առաջատար կլինիկաների լավագույն փորձի վրա: