ԱՄՆ-ում վերջերս թեստավորվել են միգրենի դեմ նոր դեղամիջոցներ, որենք ունեն երկարաժամկետ արդյունք: Այսպիսի դեղամիջոցների առկայությունը հուսադրող կարող է լինել միլիոնավոր մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ տառապում են միգրենից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցները զգալիորեն կրճատում են գլխացավերի հաճախականությունը, որոնց պատճառով մարդանց կյանքի որակն ընկնում է:

Այս դեղամիջոցները համարվում են միգրենի դեմ մշակված առաջին կանխարգելիչ միջոցը: Դրանք իրենց ազդեցությունն ունենում են նյութի շնորհիվ, որը նպաստում է նյարդային ազդանշանների մոդիֆիկացիային:

ԱՄՆ-ի Ցինցինատի գլխավոր հիվանդանոցի նյարդաբուժության բաժնի ղեկավար Էնդրյու Գերշին փաստում է, որ սա մեծ ձեռքբերում է դեղագիտության մեջ և իհարկե մեծ փրկություն է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում ամեն օր հաբեր ընդունել կամ նրանց համար, որոնց այլևս ոչ մի միջոց չի օգնում:

Աշխարհում միգրենով տառապում է միլիարդից ավելի մարդ, միայն ԱՄՆ-ում այդ թիվը հասնում է 38 միլիոնի: Միգրենային գլխացավերը շատ ավելի ուժեղ են, քան սովորական գլխացավերը: Սա պուլսացող, սեղմող ցավ է, որի ճնշումը առաջացնում է նաև տեսողական, խնդիրներ, լույսի, աղմուկի և հոտերի նկատմամբ գերզգայնություն ուժեղ սրտխառնոց: Միգրենը մարդուն կարող է դարձնել անաշխատունակ,  անընդունակ կատարելու հասարակ գործողություններ անընդունակ: 

Եվ այսպես, ի՞նչ են ցույց տալիս հետազոտությունները.

Amgen և Novartis ժամանակ ընկեերությունները իրենց հետազոտության ժամանակ դեղորայքը թեստավորել են 900 մարդու վրա, որոնք ամսական միջինում ունենում էին 8 միգրենային նոպա: Այս մարդկանց ուղիղ կեսը նախկինում օգտագործել է ցավը մեղմացնող դեղամիջոցներ: 6 ամսվա ընթացքում մարդկանց տրվել է դեղամիջոցի բարձր, միջին կամ ցածր չափաբաժին: Բարձր չափաբաժին ստացած հիվանդների կեսը նշել են, որ միգրենային նոպաների հաճախականությունը զգալիորեն կրճատվել է:
 


Առայժմ  դեղորայքի որևէ երկրորդային վատ ազդեցություններ չի նկատվել, սակայն հետազոտության ժամանակաշրջանը շատ կարճ է և տարիներ են հարկավոր դրա երկարաժամկետ անվտանգությունը, արդյունավետությունը գնահատելու համար:
Եթե դեղամիջոցի արդյունավետւթյունը և անվտանգությունը լիովին ապացուցվի, ապա կարելի է ասել, որ մարդկությանը տանջոց եվս մեկ ախտ 21-րդ դարում հաղթահարված է:


Աղբյուրը՝ "Science" գիտական հանդես, 2020 թ.