Ս. թ. հոկտեմբերի 11-13 Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա միջազգային գիտաժողով "Հեմոսթազ. խնդիրներ և նվաճումներ" թեմայով:  

Հոկտեմբերի 11 
ժ. 9:00-10:00  մասնակիցների գրանցում Մարիոթ հյուրանոցի սրահում
ժ. 10:00-11:30 հանդիսավոր բացում   
ժ. 11:30-13:00 զեկույցներ


Հոկտեմբերի 12 և 13 
ժ. 9:30-13:00 զեկույցներ

 

 


 

Թրոմբոզների եւ Հեմոստազի Միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ը առաջին անգամ նշվում է որպես թրոմբոզների միջազգային օր: Խնդրի բարձրաձայնումը կարեւորվումէ նրանով, որ թրոմբոզների հետեւանքով են առաջանում սրտային եւ անոթային 3 ամենատարածված հիվանդութունները (սուր կորոնար սինդրոմ, ուղեղի կաթված, երակային թրոմբոէմբոլիա): Եվրոպայում  թրոմբոզներից մահվան դեպքերը 2 անգամ ավելի շատ են, քան կրծքագեղձի, շագանակագեղձի ուռուցքներից, ՁԻԱՀ-ից ավտովթարներից մահացությունները միասին: Բնակչության շրջանում թրոմբոզներով հիվանդացություն եւ այս հիվանդությունից գրանցվող մահերը գերակա դիրք են զբաղեցնում, ուստի եւ թրոմբոզների թեման առանցքային նշանակություն ունի բժշկագիտության մեջ: Թրոմբոզները կարող են ի հայտ գալ տարբեր կլինիկական իրադրություններում, ինչպես նաեւ բարդեցնել մի շարք հիվանդությունների ընթացքը:

Մակարդման համակարգի խնդիրների հետ առնչվում են ոչ միայն արյունաբանները, այլեւ բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ:
Արյունաբանական կենտրոնը եւ Հայկական Արյունաբանական Ասոցիացիան իրենց կողմից կազմակերպվող “Հեմոսթազ. խնդիրներ եւ նվաճումներ» թեմայով 1-ին միջազգային գիտաժողովով հոկտեմբերի 11-13-ը կմիանան Հեմոստազի եւ Թրոմբոզի Միջազգային Ընկերակցության կողմից առաջին անգամ իրականացվող համաշխարհային ծրագրերին: Գիտաժողովի  շրջանակներում կքննարկվեն հեմոսթազիոլոգիայի արդի խնդիրները, ախտորոշման, բժշկության տարբեր բնագավառներում թրոմբոտիկ բարդությունների բուժման եւ կանխարգելման հարցերի լուծման հիմնական ձեռքբերումները: Միջոցառման նպատակն է բարձրացնել հիվանդության եւ դրա հետեւանքով ի հայտ եկող բարդությունների մասին տեղեկատվության մակարդակը, իրազեկել բժիշկներին եւ հասարակության լայն շրջանակներին հիվանդության տարածվածության, ժամանակակից ախտորոշիչ մեթոդների հասանելիության, բուժման արդի մեթոդների մասին, ինչպես նաեւ մշակել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Միջոցառման վերջին օրը՝ հոկտեմբերի 13-ին, տեղի կունենա «Tempus–Symposium»-ը, որտեղ զեկույցներով հանդես կգան եվրոպացի ճանաչված արյունաբաններ: Նրանք կներկայացնեն մակարդման ոլորտին առանչվող արդի խնդիրները:

 

 

Կոնֆերանսին մասնակցում են արտերկրի անվանի մասնագետներ՝

  • Հռոմի Օնկոարյունաբանական հիվանդությունների ինտեգրված ախտորոշման լաբորատորիայի ղեկավար, Թոր Ֆերգատա համալսարանի կենսաախտաբանության ամբիոնի պրոֆ. Լո Կոկոնը,
  • Հռոմի Արյունաբանության մասնագիտացված կրթարանի տնօրեն, Լագուիլա համալսարանի թերապիայի եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի ղեկավար պրոֆ.Մարիանին,
  • Իսպանիայի Մուրսիա համալսարանի Արյունաբանության ամբիոնի ղեկավար պրոֆ.Լոզանոն,
  • Իսպանիայի Թրոմբոզների եւ հեմոստազի ասոցիացիայի փոխնախագահ պրոֆ.Կորալը,
  • Մուրսիա համալսարանական կլինիկայի Հեմոդոնացիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար պրոֆ.Ռոլդանը,
  • Մուրսիայի համալսարանի ընդհանուր բժշկության ամբիոնի ղեկավար, Մորալես համալսարանի Արյունաբանության եւ փոխներարկաբանության ամբիոնի ղեկավար, Մուրսիայի տարածաշրջանային Արյան բանկի ղեկավար պրոֆ.Վիսենտեն,
  • Մուրսիայի Արյան փոխներարկման կենտրոնի կենսաքիմիայի բաժնի ղեկավար պրոֆ. Պոզոն,
  • ՌԴ Արյունաբանական կենտրոնի Ալտայի ֆիլիալի տնօրեն պրոֆ. Ա.Պ.Մոմոտը,
  • ՌԴ Մոսկվայի Դ.Ռոգաչեւի անվ. մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի ֆեդերալ գիտակլինիկական կենտրոնի հեմոստազի ֆիզիոլոգիայի եւ ախտաբանության բաժնի ղեկավար, ՌԴ «Կլինիկական հեմոսթազիոլոգիա» գիտական ընկերության նախագահ, պրոֆ.Ա.Վ.Ռոյտմանը,


Կոնֆերանսի ծրագրում նախատեսվում են արյունաբանների, սրտաբանների, անոթաբանների եւ մանկաբարձ-գինեկոլոգների սեկցիոն նիստեր: