Այսօր Հայաստանում նշվում է ռազմական բուժծառայողի մասնագիտական օրը:
1992 թ.-ի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի Զինված Ուժերի ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը և Հայաստանում որպես մասնագիտություն սկսեց ձևավորվել ռազմական բժշկությունը:
Ռազմական բժիշկների ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանի որ նրանք պետք է կարողանան իրենց մասնագիտական գերազանց գիտելիքները դրսևորել ծանր պայմաններում՝ ծառայելով կրկնակի՝ զինվորական և Հիպոկրատի երդման ներքո:
Ներկայումս, երբ մեր երկիրը ենթարկվում է շարունակական փորձությունների, անգնահատելի է ռազմական բժիշկների դերն ու նվիրումը: Հենց նրանց աշխատանքի շնորհիվ փրկվել և փրկվում են բազմաթիվ կյանքեր: Ցավոք, լինում են դեպքեր, երբ մասնագիտական պարտքը կատարելիս, ռազմական բժիշկները զոհում են սեփական կյանքը:
Doctors.am-ի թիմը մաղթում է, որ ռազմական բժիշկները միայն խաղաղ երկնքի ներքո կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները, իսկ անհրաժեշտության դեպքում դրսևորեն ուժեղ կամք և արիություն: