Հարգելի քաղաքացիներ.

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հայտարարում է աննախադեպ ակցիա ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում: Բոլոր վիրահատությունների, այդ թվում նաև լապարոսկոպիկ եղանակով իրականացվող վիրահատական միջամտությունների համար բաժանմունքում կգործի մինչև 60% զեղչ:

Հիշեցնենք, որ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների վիրաբուժական բուժում՝

  • Լեղաքարային հիվանդություն
  • Լեղապարկի, ներլյարդային և արտալյարդային լեղածորանների ուռուցքներ
  • Լյարդի էխինոկոկոզ     
  • Ստամոքսի և տասերկումատնյա աղիքի  (ՏՄԱ) խոցային հիվանդություն բարդություններով  
  • Ստամոքսի և տասերկումատնյա աղիքի (ՏՄԱ) քաղցկեղ
  • Քրոնիկ պանկրեատիտ և ենթաստամոքսային գեղձի ուռուցքներ
  • Սուր պանկրեատիտ 
  • Կաթնագեղձի բարորակ և չարորակ ուռուցքնրի վիրահատական միջամտություն
  • Վահանաձև գեղձի հիվանդություններ (հանգուցավոր և տարածուն խպիպ)   
  • Ազդրային, պորտային և աճուկային սեղմված (օղակված) և չսեղմված(չօղակված) ճողվածքներ
  • Բարակ աղիքի հիվանդություններ (դիվերտիկուլիտ, ուռուցքներ, ոլորում, ինվագինացիա, թրոմբոզ և այլն)  
  • Հաստ աղիքի հիվանդություններ (ուռուցքներ, որդանման ելունի բորբոքում (ապենդիցիտ), պոլիպներ,թրոմբոզ) 
  • Փայծաղի պատռում և էխինոկոկոզ

Բաժանմունքում մատուցվող ծառայությունների մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Գործող ակցիայի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ 098 000 888 հեռախոսահամարով:

 

Հարգանքով՝ Միաքայելյան վիրաբուժության ինստիտուտ


Աղբյուրը՝ Doctors.am
31 Մարտի, 2015