Պարզվում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը։
Որոշ մասնագետներ կարծում են, որ տրամադրություն բարձրացնող լավագույն կերակուրն այն է, որը պարունակում է բարդ ածխաջրեր, ցածր կալորիականությամբ սպիտակուցներ և գույներ, ինչպես օրինակ՝ քաղցր կարտոֆիլ, քինոա, լոբի, ձու, ձկան, տավարի կամ հավի միս, մրգերի և բանջարեղենի բոլոր տեսակները։ Քիչ սննդարար նյութեր պարունակող մթերքների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբնական խնդիրների։
Լավ տրամադրություն ապահովելու համար սննդարար մթերքները պարունակում են հետևյալ կարևոր էլեմենտները.
• Ֆոլաթթու
• Երկաթ
• Oմեգա 3 ճարպաթթուներ
• Մագնեզիում
• Կալիում
• Սելեն
• Թիամին
• Վիտամին A
• Վիտամին B6
• Վիտամին B12
• Վիտամին C
• Ցինկ
Ահա մի քանի ուտեստների օրինակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, մանրաթելեր, ամբողջական ածխաջրեր և շատ սննդարար են, ուստի կփոխեն ձեր տրամադրությունը։
• քինոայով և հավի մսով աղցան
• նուշ, խաղող
• սաղմոնով, կարտոֆիլով, շագանակագույն բրնձով և լոլիկով աղցան
• կոկոսով և բրնձով պատրաստված հավ
• կանաչեղենով լցոնված տավարի միս՝ քաղցր կարտոֆիլով և տապակած բրոկոլիով
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic