• Կրծքի կաթը անփոխարինելի սնունդ է երեխայի համար:
  • Կրծքով կերակրումը (արհեստական կամ խառը կերակրման համեմատությամբ) պահպանում է երեխային վարակիչ հիվանդություններից, հատկապես լուծերից և շնչական ուղիների հիվանդություններից, ինչպես նաև՝ ականջի և միզուղիների վարակներից:
  • Կերարկրեք երեխային ըստ պահանջի՝ չսահմանափակվելով գրաֆիկով սահմանված կերակրման հաճախականությամբ:
  • Մի՛ հեռացրեք երեխային կրծքից ժամանակից շուտ, սպասեք մինչև նա կհագենա և ինքը կթողնի պտուկը:
  • Աշխատեք երեխային կերակրել բացառախես կրծքով առաջին 6 ամիսներին, որից հետո շարունակեք կերակրել կրծքով այնքան հաճախ և այնքան ժամանակ, որքան կարող եք:
  • Բացառապես կրծքով կերակրել նշանակում է, որ առաջին 6 ամիսների ընթացքում ձեր երեխան պետք է ստանա միայն կրծքի կաթ և ոչ մի այլ սնունդ կամ հեղուկ, անգամ ջուր:
  • Մոր սակավարունությունը հակացուցում չի հանդիսանում կրծքով կերակրելու համար:
  • Քաշի կորուստը նույնպես չի հանդիսանում կրծքով կերակրելու հակացուցում:
  • Չի՛ կարելի դադարեցնել կրծքով կերակրելը, նույնիսկ եթե դուք ծխում եք կամ հազվադեպ օգտագործում եք ալկոհոլ: Ձեր կաթը, միևնույնն է, հանդիսանում է ամենալավ սնունդը ձեր երեխայի համար:
  • Կրծքով կերակրումը ձեզ կպաշտպանի անցանկալի հղիությունից, ինչպես նաև՝ կրծքագեղձի քաղցկեղից:

    Աղբյուրը՝ Doctors.am