Սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են՝
- որովայնի կտրուկ ցավ
- սրտխառնոց
- անընդհատ փսխումներ
- առատ քրտնարտադրություն
- թքահոսություն
- գլխապտույտ, գլխացավ
- անհագ ծարավի զգացում
- հալյուտինացիաները` առանց քնկոտության
- դեմքի կարմրություն
- սրտխփոց
- վախի զգացում
- լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդ, դեղնուկը, լյարդային կոմա, երիկամների ախտահարում
- գիտակցության կորուստ
Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։
Սնկից թունավորումներից խուսափելու համար պետք է հետեւել մի քանի կանոնի՝
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից
- ուտելի եւ թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ եւ կարող են արտաքին տեսքով շատ նման լինել
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները
- չուտել հում սունկ
- երեխաներին չկերակրել սնկով
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր
- թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում
- չզբաղվել ինքնաբուժմամբ:
Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ:
Աղբյուրը՝ Doctors.am