Երաժշտությունը մեծ ազդեցություն ունի մեր գլխուղեղի գործունեության վրա։ Այն շատերիս մշտական ուղեկիցն է աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես հանգստանալիս։

Բայց ինչպե՞ս է երաժշտությունն ազդում ուղեղի վրա: Այսպես կոչված «երջանկության հորմոններին» պատկանող դոֆամինի արտազատման հետ մեկտեղ երաժշտություն լսելը կարող է խթանել ուղեղի ճանաչողական գործառույթը, թեթևացնել անհանգստության և սթրեսի ախտանիշները և օգնել կենտրոնանալու հարցում։
Երաժշտություն լսելիս ակտիվանում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ձայնի մշակման համար։ Օրինակ՝ արագ տեմպով երաժշտություն լսելը կարող է նպաստել, որ մեզ ավելի զգոն և եռանդուն զգանք, իսկ դանդաղ տեպի դեպքում հակառակը՝ ավելի հանգիստ լինենք:

Եվս մեկ հետաքրքիր բացահայտում երաժշտության մասին։ 2008 թվականին ՛՛Perception and Motor Skills՛՛ ամսագրում հրապարակված հետազոտությունը փաստում է, որ երաժշտությունը կարող է օգնել մեզ տեղեկատվությունը ավելի լավ հիշելու հարցում։

Երաժշտությունը կարող է օգտակար լինել նաև դեպրեսիայի ախտանիշները թեթևացնելու համար:

Երկարատև սթրեսը բացասաբար է ազդում մեր ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա, բայց ինչպես յոգան, մեդիտացիան և ֆիզիկական ակտիվությունը, այնպես էլ երաժշտություն լսելը կարող է նվազեցնել սթրեսը: Մարզվելիս երաժշտություն լսելը բարձրացնում է մարզման արդյունավետությունը, սակայն երաժշտության չափից արագ տեմպը կարող է բացասաբար ազդել՝ առաջացնելով, օրինակ, գլխացավեր։

Այսպիսով, երաժշտությունը ավելին է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այնպես որ, ուշադրություն դարձրեք երաժշտության ընտրությանը և եղե՛ք առողջ։

Աղբյուրը՝ https://www.livescience.com/how-does-music-affect-your-brain