Ավանդական ծխախոտը վնասակար է առողջությանը: Մարդիկ առնվազն մեկ անգամ դա կարդում են սիգարետի տուփի վրա: Շատերը կարծում են, թե այլընտրանքային ձևերը քիչ վտանգավոր են, օրինակ` էլեկտրոնային սիգարետն ու նարգիլեն:
Նարգիլե ծխելու սովորույթը վաղուց է ձևավորվել, սակայն նոր ժամանակներում այն ավելի նորաձև է դարձել պատանիների շրջանում: Ըստ էության՝ այն ընկալվում է որպես հաճույք ստանալու անվտանգ տարբերակ:
Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ հակառակ հին և արդեն հայտնի համոզմունքների՝ խողովակից դուրս եկող ծուխը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք առաջացնում են թոքի քաղցկեղ, սրտի և այլ հիվանդություններ:
Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետազոտողներն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքները համընկնում են ԱՀԿ-ի եզրակացությանը: Մասնավորապես, հետազոտողները ցույց են տալիս, որ նարգիլե ծխելու հետևանքով են աճում սրտի կաթվածի, արյան ճնշման և արթրիտի զարգացման ցուցանիշները:
Նարգիլե ծխողները մոտավորապես 100 անգամ ավելի շատ ծուխ են ներշնչում, քան սովորական ծխախոտ ծխելիս։ Չնայած այն հանգամանքին, որ նարգիլեի մեջ նիկոտինի քանակը համեմատաբար փոքր է, բայց նույնպես առաջացնում է կախվածություն է:
Նարգիլե ծխելն ու սրտանոթային հիվանդությունը
Ռեզկ-Հաննան և նրա գործընկերներն ուսումնասիրել են 48 առողջ երիտասարդի ու մեծահասակի։ Նրանք առհասարակ ծխելու սովորություն չեն ունեցել: Վերլուծություններ կատարելու համար նրանք ստուգել են սրտի կծկումների հաճախականությունը, արյան ճնշումը և այլ ցուցանիշներ:Հետազոտությունից հետո պարզվել է, որ կարող է մեծանալ սրտանոթային հիվանդությունների վտանգը, սրտի կաթվածի հավանականությունը:
Ծխելուց 30 րոպե հետո մասնակիցների սրտի կծկումների հաճախականությունն ավելացել է ավելի քան 16 զարկով, բարձրացել արյան ճնշումը:
Բացի դրանից՝ պարզվել է, որ արթրիտի վտանգավորության աստիճանն ավելի է մեծանում նարգիլե ծխելիս, քան ծխախոտի պարագայում:
Առողջ եղեք:
Հ.Գ Նարգիլե բառը պարսկերենից է(nārghile), թարգմանաբար նշանակում է կոկոս․ հնում նարգիլեն կոկոսից էին պատրաստում:
Աղբյուրըՙ https://www.medicalnewstoday.com/