Երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնում գործում են  1.5-ից 3, 2.5-ից 5,  4.5-ից 6 և 7-ից12 տարեկան երեխաների խմբակներ, ինչպես նաև դպրոցի նախապատրաստական խմբակ 5-7 տարեկան երեխաների համար: Խմբում երեխաների առավելագույն քանակը վեցն է:

Խմբակ կարող են հաճախել բոլոր երեխաները` անկախ վարքի, հուզական և իմացական ոլորտի խնդիրներից: Մեր կենտրոնը հագեցած չէ վառ գույներով, գերժամա­նակա­կից խաղալիքներով: Մենք առաջարկում ենք լիարժեք մասնա­գիտական աջակցություն:

    Կիրառում ենք

    - զարգացնող խաղեր
    - շարժախաղեր
    - ինտերակտիվ վարժություններ 
    - ստեղծագործական նյութեր
    - հեքիաթներ
    - մանուկների ձեռքի զարգացմանը համապատասխան մատիտներ, ֆլոմաստերներ
    - ավազ, խմոր, բնական ներկեր եւ նյութեր եւ այլն 
     
     
    Զեղչերը գործում են
     
    - միեւնույն ընտանիքից երկու երեխայի համար
    - ծնողազուրկ երեխաների
    - միայնակ ծնողների երեխաների
    - հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների
    - հաշմանդամություն ունեցող երեխաների համար
     
    Մանրամասները` կից նկարում:
     
    Առողջություն ենք մաղթում ձեր երեխաներին եւ ընտանիքին: