«Վարդանանց» ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բանիմաց, աշխարհի ժամանակակից լավագույն փորձի վրա հիմնված ուղեցուցային մոտեցումներին ծանոթ մասնագետների` նյարդաբանի թափուր հաստիքը համալրելու համար:
- Պարտականությունները`
☑ Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցառումների իրականացում
☑ Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
☑ Էլեկտրոնային ներքին համակարգում հաշվետվության մուտքագրում
☑ Տնային այցերի իրականացում։
- Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`
☑ Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն,
☑ Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումը ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի),
☑ Մասնագիտական աշխատանքի նվազագույնը մեկ տարվա փորձ,
☑ Բժշկական էթիկայի նորմերի իմացություն,
☑ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
☑ Համակարգչային MS Office ծրագրի իմացություն,
☑ Թիմային աշխատանքի ունակություն:
- Դիմելու ընթացակարգը`
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը` [email protected] էլեկտրոնային հասցեով` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Նյարդաբան»: