Սպորտն օգտակար է բոլոր տարիքներում, սակայն հատկապես կարևոր է սպորտով զբաղվել սովորեցնել երեխաներին: Ինքնուրույն մարզվելը դժվար է ու ոչ էֆեկտիվ, մեծ է վնասվածքներ ստանալու վտանգը, արագ ձանձրացնում է: Ավելի ճիշտ ու հարմար է երեխային սպորտային խմբակ տանելը, որտեղ նա կմարզվի փորձառու մարզիչի հետ: Այլ խնդիր է, թե որ սպորտաձևն ընտրել: Յուրաքանչյուրն իր առավելություններն ունի, որոնց մասին կխոսենք:
 
Ձմեռային սպորտաձևեր
Դահուկավազքն ու չմուշկները զարգացնում են հենաշարժական, շնչառական, սիրտ-անոթային համակարգերը: Սրանք բարձրացնում են աշխատունակությունը, անփոխարինելի են փոքրիկների համար, ովքեր տառապում  են էնուրեզից, ողնաշարի հետ խնդիրներ ունեն, հարթաթաթ են:
 
Արևելյան մարտարվեստներ
Իզուր չէ, որ այսօր շատ տարածված են: Սրանք հրաշալի են ազդում հոգեկան առողջությանը, սովորեցնում են մանկուց կենտրոնանալ կարևոր բաներին, հաղթահարել սթրեսը: Ինչպես նաև էներգիան խաղաղ ուղղությամբ ուղղել: Պարապմունքների հետևանքով երեխան դիմացկուն է դառնում, դադարում են անըդհատ շնչառական ինֆեկցիաներն ու հարբուխը: Ի տարբերություն ձմեռային սպորտաձևերի, արևելյան մարտաձևերով կարող են զբաղվել նաև ասթմայով հիվանդ երեխաները:
Իսկ կարճատեսության և սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում ճիշտ կլինի հրաժարվել այս սպորտաձևերից, կամ խորհրդակցել բժշկի հետ:
 
Մեծ թենիս
Շնչառական համակարգի հրաշալի մարզանք է, օգնում է նվազեցնել քաշը, ամրացնում է մեջքի մկանները: 
 
Լող
Նպաստում է ոսկրամկանային համակարգի ձևավորմանը, լավացնում է արյունամատակարարումը, նյարդային և շնչառական համակարգի վիճակը: Սակայն լողավազան ոչ բոլորն են կարող այցելել: Լողը հակացուցված է աչքի հիվանդությունների դեպքում` բլեֆարիտ, կոնյուկտիվիտ, մաշկային հիվանդություններ և ալերգիա, սիրտանոթային համակարգի հիվանդություններ:
 
Աերոբիկա, մարմնամարզություն
Մարմնամարզության շնորհիվ նվազում է կեցվածքի շեղումների, կրծքավանդակի դեֆորմացիաների, օստեխոնդրոզի, դիսպլազիայի, հիպոտրոֆիայի առաջացման հավանականությունը: Ծանրաբեռնվածությունը մեծ է, հետևաբար անհրաժեշտ է նախօրոք պարզել հակացուցոմների առկայությունը: Հատկապես զգույշ  պետք է լինեն սիրտանոթային համակարգի հիվանդություններով, կարճատեսությամբ, ողնաշարի խնդիրներով երեխաները:
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru