Գազերը,  որովայնի ցավը, փորկապությունը կամ փորլուծությունը մարսողական համակարգի վատ աշխատանքի նշաններն են: Իսկ գիտե՞ք արդյոք, որ կոտրտվող, թույլ մազերն ու էներգիայի պակասը նույնպես այս խնդրի մասին են վկայում:
Մարսողական համակարգը կենսական կարևոր նշանակություն ունի: Այսպիսով, դրա հետ կապված խնդիրներ չունենալու համար խուսափեք հետևյալ սննդատեսակներից: 
 
Կարմիր միս
 
Որքան շատ եք կարմիր միս ուտում, այնքան մեծ է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կարմիր միսը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպաթթուներ,  որոնք կապված են բարակ աղու քաղցկեղի առաջացման հավանականության հետ:
Ի՞նչ անել. նախապատվությունը տվեք մսի ոչ յուղոտ կտորներին: Որպես սպիտակուցի աղբյուր օգտագործեք լոբազգիներ,որոնք հարուստ են սպիտակուցներով և երկաթով:Եթե չեք կարող հրաժարվել մսից,փորձեք ավելի առողջ տարբերակներով պատրաստված միս ուտել:
 
Մշակված մսամթերք
 
Երշիկը, նրբերշիկը, մշակման ենթարկված այլ մսի տեսակները մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, նատրիում ու նիտրատներ են պարունակում:
Մշակված միսը մեծացնում է հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Սա կարող է կապված լինել այս մսամթերքը բարձր ջերմաստիճանում մշակման ենթարկելու հետ, ինչը մեծացնում է նրանում քաղցկեղածին նյութերի պարունակությունը:
 
 
Հիդրոգենիզացված ճարպ
Տրանս ճարպերը, որոնք առաջանում են հեղուկ ճարպերի հիդրոգենիզացման հետևանքով (այսպես նրանք պինդ են դառնում), բնության մեջ չեն հանդիպում :
Իրենց կոշտության հետևանքով այս ճարպերը վատ են մարսվում, առողջական խնդիրներ են առաջացնում, նվազեցնում են "լավ" խոլեսթերինի և բարձրացնում "վատ" խոլեսթերինի պարունակությունը,  մեծացնում հաստ աղու քաղցկեղի զարգացման հավանականությունը: 
 
 
Գլյուտեն
 
Գլյուտենը սպիտակուց է, որն առկա է մի շարք հացահատիկներում (ցորեն, աշորա և այլն): Այն առկա է նաև մշակված մսամթերքի, սոյայի սոուսի, պաղպաղակի, պանրի, մակարոնեղենի,կետչուպի մեջ:
 
Բնակչության 10-20%-ը ունի գլյուտենի հանդեպ զգայունություն, ինչն արտահայտվում է հավելյալ գազագոյացմամբ, փքվածությամբ, այրոցի զգացումով, դիսպեպսիայով, ինչպես նաև քրոնիկ գլխացավերով, մկանների ու հոդերի կոտրտվածության զգացումով, դեպրեսիայով, ուշադրության կենտրոնացման խանգարումներով , ցածր էներգետիկ մակարդակով:
Գլյուտենի ընդունումը բացառող սննդակարգը այս խնդրի միակ լուծումն է:
 
Լակտոզ
 
Լակտոզը հիմնականում կաթի պարունակության մեջ հանդիպող շաքար է, որը նույնպես կարող է առաջացնել մարսողական խնդիրներ: Սակայն կարիք չկա ամբողջությամբ հրաժարվել լակտոզից, լակտոզի անտանելիությամբ տառապող մարդիկ կարող են այն օգտագործել փոքր քանակներով: 
Ի՞նչ անել.  օգտագործել լակտոզ չպարունակող կաթ և կաթնամթերք, օրինակ՝ հնեցված պանիրներ (չեդեր, շվեյցարական պանիրներ) որոնք դյուրամարս են և ունեն լակտոզի ցածր  պարունակություն:
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Zdorovieinfo.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am