Հենց հիմա այս հոդվածը սմարթֆոնո՞վ եք կարդում: Լավ կլինի՝ այն վար դնեք, հատկապես, եթե միաժամանակ նաև ուտում եք:
Սովորական հեռախոսի մակերեսին միջինը 25.000 միկրոբ կա, ինչն էլ հեռախոսը օրվա ընթացքում Ձեր ձեռք տված իրերից ամենակեղտոտներից մեկն է դարձնում: Սա 10 անգամ ավելի է, քան զուգարանի միկրոբների քանակը: Համեմատության համար ասենք, որ սմարթֆոնները նույնիսկ ավելի կեղտոտ են, քան դռան բռնակներն ու կենդանիների կերակրամանները:
Ինչու՞ հեռախոսների վրա այսքան շատ բակտերիաներ կան
Հիմնական պատճառն այն է, որ մենք պարզապես չենք մաքրում մեր էլեկտրական սարքերը: Շատերը նույն կերպ չեն մաքրում նաև հեռակառավարման վահանակները կամ համակարգչի ստեղնաշարերը (որոնք, ի դեպ զուգարանից 5 անգամ կեղտոտ են): Բարեբախտաբար, պարզ լուծում կա: Հեռախոսի վրա եղած միկրոբներից ազատվելու համար պարզապես պարբերաբար սրբեք հեռախոսը հակաբակտերիալ հեղուկներով:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Blog.docdoc.com