Հարգելի՛ օտորինոլարինգոլոգներ,
սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 26-ից մարտի 4-ը Doctors.am-ը հայտարարում է օտորինոլարինգոլոգիական խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:
Այսպիսով, եթե ունեք`
- մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,
- նորություններ,
- պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,
կարող եք ուղարկել մեր խմբագրություն [email protected] հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:
Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք:
Աղբյուր՝ Doctors.am
19 փետրվար, 2018