Pediatric Asthma Risk Score
Երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի հավանականության հաշվարկան սանդղակ
Երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի ռիսկի գնահատման սանդղակը (PARS) առաջին համակարգն է, որի միջոցով հնարավոր է կանխատեսել երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի առաջացման հավանականությունը:
Ծրագիրը ստեղծվել է «Ալերգիայի և կլինիկական իմունաբանության» միջազգային ամսագրում (JACI) հրապարակված հետազոտության հիման վրա:
PARS-ը գերազանցում է ասթմայի ախտորոշման ինդեքսը (API)՝ 11 % գերազանցող զգայնությամբ:
Պատասխանելով 6 պարզ հարցի՝ մանկաբույժները կարող են հեշտությամբ կանխատեսել բրոնխիալ ասթման:
Բջջային հավելվածը ստեղծվել է Ցինցինատիի մանկական հիվանդանոցի կենտրոնում Գրեգորի Հիլլի կողմից:
Հավելվածի լեզուն անգլերենն է: Բեռնումն անվճար է:
Հասանելի է և՛ iOS, և՛ Android համակարգերի համար:
Pedi STAT
Մանկաբուժական վերակենդանացման շտապ օգնություն
«Pedi STA»-ը բջջային հավելվածը նախատեսված է երեխաների ինտենսիվ թերապիայի հարցերի հետ առնչվող բժիշկների, բուժքույրերի համար:
Հավելվածը ներառում է՝
- Արագ հասանելիություն շնչառական ուղիների անցանելիության ապահովմանը նպաստող տվյալններին (էնդոթրախային խողովակի չափերը, ինտուբացիայի խորություն, դեղորայքի չափաբաժիններ):
- Վերակենդանացման գործողության համար բոլոր անհրաժեշտ թվերը՝ ներառյալ դեղամիջոցների չափաբաժինները և դեֆիբրիլյատորի լիցքը՝ հիմնված հիվանդի քաշի վրա:
- Մանրամասն նկարագրություններ, որոնք անհրաժեշտ են տարատեսակ սարքավորումների ընտրության համար՝ հիմնված հիվանդի տարիքային և քաշային առանձնահատկությունների վրա (օրինակ՝ տարբեր կիրառության կաթետորներ):
- Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում դեղորայքի չափաբաժինը հաշվարկելու համար անհրաժեշտ թվեր:
- Երեխաների տարիքային նորմեր:
- Անալգեզիայի հաշվարկ:
- Հարմար ինտերֆեյսի շնորհիվ օգտատերերը կարող են արագ հասանելիություն ունենալ կարևոր տեղեկատվության՝ առանց հիմնվելու հիշողության վրա կամ քրքրելու հաստափոր դասագրքերը:
- Մշակված լինելով ծայրահեղ իրավիճակների համար՝ հավելվածը բժշկական սխալների ռիսկը հասցնում է նվազագույնի՝ բուժանձնակազմին թույլ տալով ավելի շատ ժամանակ հատկացնել պացիենտի խնամքին:
Հավելվածի լեզուն անգլերենն է:
Հասանելի է և՛ iOS, և՛ Android համակարգերի համար:
Պատրաստեց Արմինե Սարգսյանը