«Կաթնատամից մինչև իմաստության ատամ, առաջին ատամից մինչև պրոթեզ՝ ցանկացած խնդիր կարող եք վստահել մեզ 24/7 ռեժիմով»,- նշում է Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանը։
Կլինիկան հիմնադրելու երազանքը կար դեռևս հինգ տարի առաջ, երբ Տիգրան Կարապետյանը աշխատում էր այլ կլինիկաներում և ցանկանում ստեղծել այնպիսի ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ բուժառուն իրեն կզգար առավել հարմարավետ պայմաններում և վստահ կլիներ, որ ստանալու է հնարավոր բուժումներից ամենաորակյալը։ Այդ երազանքն այսօր իրականություն է։
Ներկայումս Perfect Smile-ը միակ շուրջօրյա ստոմատոլոգիական կլինիկան է, որը տարվա մեջ աշխատում է 365 օր 24/7 ռեժիմով։ Անկախ օրից և ժամից այստեղ պատրաստ են օգնել Ձեզ նույնիսկ եթե դիմել եք բարդ խնդրով և սուր ցավերով։ Կենտրոնում առաջարկվող ծառայությունների ցանկում հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանն առանձնացնում է մանկական ստոմատոլոգիան․ «Երեխաների հանդեպ ցուցաբերելու ենք առանձնահատուկ մոտեցում, որ իրենց մոտ չձևավորվի վախ և հետագայում խուսափեն բժշկի դիմելուց։ Հենց այս նպատակով մեր ստոմատոլոգները անցել են հատուկ հոգեբանական պատրաստվածություն։ Վստահեցնում ենք, որ մեզ մոտ երեխաները կզգան իրենց ապահով միջավայրում և լիարժեք կստանան իրենց բուժումը, իսկ այդ ընթացքում ծնողները կկարողանան օգտվել սուրճի և թեյի հյուրասիրությունից»։
Այս խոսքերը հաստատում են նաև այցելուները։ «Ընտրել ենք այս կլինիկան, քանի որ հենց այստեղ են կարողացել երեխայիս հանդեպ ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Այստեղ բժիշկները կարողացել են համոզելով, իր հետ խոսելով բոլոր բուժումներն իրականացնել և նա բավականին հաճույքով էր գալիս»,- ասում է կլինիկայի փոքրիկ բուժառուներից մեկի մայրիկը՝ Լիլիթ Դավթյանը։
Կլինիկայի բուժառուներից է նաև բոդիբիլդինգի բազմակի չեմպիոն, American Shark-ի և Black Sea Championship-ի բացարձակ չեմպիոն Արթուր Հարությունյանը։ «Արտաքին տեսքը և ամենակարևորը՝ ժպիտը, որը մենք ցույց ենք տալիս բեմից, շատ մեծ դեր են խաղում։ Այս կլինիկան ինձ օգնել է դառնալ բոդիբիլդինգի բազմակի չեմպիոն թե՛ հայաստանյան, թե միջազգային հարթակներում»,-նշում է նա։
Ա․ Կ․ Քելվինը, որը Benefactors Africa կազմակերպության տնօրենն է, ևս Perfect Smile-ի բուժառուների ցանկում է։ «Դուք կարող եք գալ այստեղ Ձեր անթերի ժպիտի հետևից և չունենալ վախեր։ Կլինիկայի որակն ամեն բան ասում է, խոսքերն ավելորդ են», - անկեղծանում է նա։
«Perfect Smile-ի թիմում կա 20-ից ավել մասնագետ, որոնցից շատերը վերապատրաստվել են նաև արտերկրում, նրանցից ոմանք կատարում են բացառիկ ստոմատոլոգիական միջամտություններ»,- նշում է Տիգրան Կարապետյանը։
Մասնագետների որակյալ աշխատանքի մասին են խոսում նաև բուժառուները։ Լիբանանի վարչապետի խորհրդական Արա Սիսեռյանի խոսքով սա բարձր որակի ատամնաբուժարան է․ «Եղել եմ Փարիզի և Բեյրութի լավագույն ատամնաբուժական կլինիկաներում, բայց կարող եմ ասել, որ այստեղ որակը ոչ միայն չի զիջում, այլ նաև նորարարություններով շատ հաճախ գերազանցում է»։
Բացի այն, որ այստեղ հավաքվել է բարձրորակ մասնագետների թիմ, ընտրվել են վերջին սերնդի սարքավորումները և որակյալ նյութեր, կլինիկայում նաև ամեն բան արել են այցելուի առավելագույն հարմարավետությունը ապահովելու համար։ Օրինակ, ընտրվել է տեղանք, որն ունի կայանատեղի և մետրոյի հարևանությամբ է։ Առկա են մեծ սենյակներ, որտեղ բուժառուն իրեն չի զգա ճնշող պայմաններում, յուրաքանչյուր սենյակում կա անհատական օդափոխության համակարգ, որպեսզի չլինեն նախորդ պացիենտից մնացած հոտեր կամ սուր ստոմատոլոգիական հոտեր, անկախ տարվա եղանակից սենյակներում նորմալ ջերմաստիճան է։
Այս և մի շարք այլ մանրուք թվացող կարևոր հանգամանքները դարձնում են Perfect Smile-ը մի վայր, որտեղ Դուք ընդունարանից սկսած կստանաք բերահամբույր և հոգատար վերաբերմունք, իսկ արդյունքում կվայելեք առողջ ատամնաշար ու փայլուն ժպիտ ունենալու հաճույքը։