Թեստ. Պահեք ձեռքը եռման ջրի տակ, հետո՝ հանեք: Եթե այդ պահին զգում եք ուժեղ քոր, ապա հանարավոր է, որ ունեք պոլիցիտեմիա:

Պոլիցիտեմիա հիվանդություն է, որի դեպքում  ավելանում է էրիտրոցիտների քանակը և արյան մեջ բարձրանում հեմոգլոբինի մակարդակը:

Նորմա է, երբ ոսկրուղեղում ձևավորվում են ցողունային բջիջներ, որոնցից էլ ձևավորվում են արյան բոլոր բջիջները՝ էրիտրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ: Պոլիցիտեմիայի դեպքում սկզբում մեծանում է էրիտրոցիտների քանակը, իսկ հետո՝ արյան բոլոր ձևավոր տարրերը: Թրոմբոցիտների քանակի աճը հանգեցնում է թրոմբների ձևավորման աճին, և արդյունքում՝ նպաստում ինֆարկտի և ինսուլտի զարգացմանը:

Պոլիցիտեմիայի ախտանիշերն են.

1. Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի աճը,

2.  Ուժեղ քորը ցնցուղից հետո:

Պոլիցիտեմիայի ախտորոշումը

Ճշգրիտ ախտորոշում կատարելու համար պետք է տալ արյան անալիզ. արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի աճը վկայում է պոլիցիտեմիայի մասին:

Պոլիցիտեմիայի բուժումը

1.  Էրիտրոցիտի ավելցուկը կարելի է հեռացնել արյունառության միջոցով:

2.   Եթե արյունառությունն արդյունավետ չէ, ապա նշանակվում են էրիտրոցիտների սինթեզը դանդաղեցնող պատրաստուկներ:

3.  Ինֆարկտի և ինսուլտի հանգեցնող թրոմբի ձևավորման կանխարգելման համար կիրառվում է փոքր չափաբաժնով ասպիրին:

 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ doctors.am
Նյութը՝ Жить здорово