Ուֆայի գիտնականները ստեղծել և արտոնագրել են նոր հակագրիպային պատվաստանյութի ստացման տեխնոլոգիան: Դա այսպես կոչված սպլիտ-պատվաստանյութ է, որի առանձնահատկությունը կայանում է ոչ միայն վիրուսի մակերեսային սպիտակուցներում (հեմագլյուտինին և նեյրամինիդազա), այլև ներքին սպիտակուցներում օգտագործման մեջ: Այդպիսով՝ կարելի է հրաժարվել ադյուվանտների կիրառումից, որոնք ուժեղացնում են պատվաստանյութի ազդեցությունը և առաջացնում ալերգիա, գրում է Российская газета-ն:
Այսօրվա դրությամբ արևմտյան արտադրության ամենատարածված նմանատիպ պատվաստանյութը զբաղեցնում է հակագրիպային պատվաստանյութերի համաշխարհային շուկայի մինչև 40%-ը: Դրա տարեկան վաճառքը կազմում է 1,4 մլրդ. դոլար: «Միկրոգեն» ընկերության գլխավոր տնօրեն Պյոտր Կանիգինը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Այս հայտնագործությունը մեզ կտա երրորդ սերնդի առավելագույն արդյունավետ պատվաստանյութի արտադրության հնարավորություն: Կարևոր է նաև այն, որ ապագայում նոր տեխնոլոգիան կարելի կլինի օգտագործել վարակի ամենավտանգավոր շտամերի դեմ պանդեմիկ տարբերակների ստեղծման նպատակով»:
Ըստ Գրիպի ԳՀԻ ավագ գիտաշխատող Իգոր Նիկոնորովի՝ սպլիտ-պատվաստանյութներն ավելի հազվադեպ են առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, ինչը կարևոր է բնակչության պատվաստման գործում: Ռուսաստանում արդեն օգտագործում են արտասահմանյան և մեկ՝ հայրենական արտադրության սպլիտ-պատվաստանյութեր: Նոր արտադրանքը կստեղծի առողջ մրցակցություն: Առայժմ փորձագետները չեն խոսում հայրենական արտադրության այս պատվաստանյութի գնային քաղաքականության մասին: Սակայն հայտնի է, որ այն նախատեսվում է թողարկել 2016 թվականին:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Likar.info