Շագանակագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, իսկ քաղցկեղից մահացության վիճակագրության`սանդղակում երկրորդն է: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 9-րդ տղամարդ տառապում է այս հիվանդությամբ: Այն հանդիպում է 40 տարեկանից հետո: Քաղցկեղի պատճառները բազմաթիվ են: Ռիսկի գործոններից են` մեծ տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերի առկայությունը, ծխախոտը, գիրությունը և այլն:
Շագանակագեղձի քաղցկեղի բացարձակ կանխարգելման մեթոդներ չկան, սակայն բժիշկները նշում են, որ սննդակարգն առանցքային դեր ունի այդ հարցում

1.Շատ լոլիկ և այլ կարմիր մթերքներ օգտագործեք

Լոլիկի, ձմերուկի և այլ կարմիր մթերքների վառ գույնը խոսում է դրանցում առկա հզոր հակաօքսիդանտի՝ լիկոպենի մասին: Վերջին ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն տղամարդիկ, ովքեր շատ են օգտագործում ձմերուկ և լոլիկ, ինչպես նաև լոլիկի հիմքով պատրաստված այլ մթերքներ, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու շատ ավելի ցածր ռիսկ ունեն: 
2018թ.-ին Իսպանիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լոլիկով ուտեստներ պատրաստելը նպաստում է լիկոպենի ավելի հեշտ յուրացմանը: Որքան կարմիր է լոլիկը, այնքան ավելի շատ է դրանում պարունակվող լիկոպենը: Դա նշանակում է, որ խանութից ձեռք բերված գունատ լոլիկներն ավելի քիչ լիկոպեն ունեն, քան օրգանական ճանապարհով հասունացած լոլիկները:

2.Ճանաչեք մրգերի և բանջարեղենների ուժը

Մրգերի և բանջարեղենների մեջ պարունակվող սննդանյութերն ու վիտամինները կարող են իջեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Կանաչ բանջարեղենները պարունակում են միացություններ, որոնք օգնում են ձեր մարմնին քայքայել քաղցկեղածին նյութերը՝ կանցերոգենները: Վիտամիններով հարուստ սննդակարգը նույնպես կարող է օգնել դանդաղեցնել քաղցկեղի տարածումը:

3.Օգտագործեք սոյա և թեյ

Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծապես նվազեցնում է իզոֆլավոն կոչվող սննդանյութը: Այն պարունակվում է հետևյալ մթերքներում.

  • տոֆու (պատրաստվում է սոյայից)
  • սիսեռ
  • ոսպ
  • գետնանուշ

2008 թ-ին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյ օգտագործող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկն ավելի ցածր է: 

4.Շատ սուրճ օգտագործեք

Շատ սուրճ խմելու սովորույթը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Օրական 4-5 բաժակ սուրճ խմելը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ձեր օգտագործած յուրաքանչյուր 3-րդ սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 11 տոկոսով: Սա նշանակում է, որ շագանակագեղձի քաղցկեղի վրա ազդեցությունը բարձրանում կամ նվազում է՝ կախված ձեր խմած սուրճի քանակից: Այնուամենայնիվ, կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել առողջության հետ կապված լուրջ խնդիրների, ինչպիսիք են անկանոն սրտխփոցը և ուշագնացությունները: 
Սուրճի պատրաստման եղանակը նույնպես նշանակությունն ունի: 2015թ-ին Նորվեգիայում տեղի ունեցած հետազոտության արդյունքում ուսումնասիրվել են ֆիլտրված սուրճն ու սովորական եղանակով եռացված սուրճը: Զտված սուրճ օգտագործած տղամարդկանց մոտ նկատվել է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ավելի ցածր հավանականություն, քան մյուս տարբերակով եփված սուրճ օգտագործածների մոտ:


5.Ընտրեք ճիշտ ճարպեր

2014 թ. կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանական ճարպը նույնպես նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Մսից բացի, կենդանական ճարպերը հանդիպում են յուղի, կարագի և պանրի մեջ: Հնարավորության դեպքում կենդանական  ճարպերը փոխարինեք բուսական ճարպերով՝

  • ձիթայուղը կարագի փոխարեն
  • մրգեր քաղցրավենիքի փոխարեն
  • թարմ բանջարեղեն՝ նախապես պատրաստված սննդի փոխարեն
  • ընկույզ կամ սերմեր պանրի փոխարեն:

Բացի այդ, շատ տապակած միսն առաջացնում է քաղցկեղածին նյութեր, այնպես որ երկար մի թողեք միսը կրակի վրա:

6.Մի՛ ծխեք

Շագանակագեղձի քաղցկեղով տառապող պացիենտների մոտ հավանական է, որ հիվանդությունը կկրկնվի, եթե նրանք ծխելու սովորույթ ունեն: Ծխողները նույնպես ունեն շագանակագեղձի քաղցկեղից մահանալու ավելի մեծ ռիսկ: Ծխելուց հրաժարվելը երբեք ուշ չէ: 

7.Հիշեք հակասական կերակուրների մասին

Ձուկ և օմեգա 3
Օմեգա-3 ճարպաթթուն կարող է օգնել նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Օմեգա -3-ը հիմնականում հանդիպում է ձկների մեջ՝ սարդինա, թունա, սկումբրիա, իշխան և սաղմոն:
2013 թ-ին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օմեգա -3 ճարպաթթուների բարձր կոնցենտրացիա ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունն ավելի մեծ է: Սակայն 2015թ-ին կատարված մեկ այլ հետազոտություն հերքել է նախորդի արդյունքները՝ չգտնելով որևէ կապ օմեգա -3-ի և շագանակագեղձի քաղցկեղի միջև:
Հաշվի առնելով ստեղծված հակասական պատկերը՝ խորհուրդ է տրվում դիմել բժշկին՝ միասին ընտրելով Ձեզ համար լավագույն տարբերակը:
Ֆոլատ
90-ականներին որոշ կլինիկական ուսումնասիրություններ պարզել են, որ արյան մեջ ֆոլաթթվի ցածր մակարդակը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը: Ֆոլատը հանդիպում է բազմաթիվ մթերքների մեջ, ինչիպիսք են՝ կանաչ բանջարեղենը, ձավարեղենը, հացահատիկները: 
Կաթնամթերք
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ չափից քիչ կաթնամթերքի օգտագործման դեպքում մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բայց ժամանակակաից ուսումնասիրությունները հերքում են այդ կապը:

8.Ժամանակ հատկացրեք ֆիզիական վարժություններին 

Ավելորդ քաշը կարող է մեծացնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ֆիզիկական վարժությունները կօգնեն Ձեզ ազատվել ավելորդ քաշից, կբարելավեն նյութափոխանակությունը և կնպաստեն մկանային զանգվածի ձևավորմանը: Հաճախակի քայլեք, վազեք, հեծանիվ վարեք, լողով զբաղվեք: Վարժությունները չպետք է ձանձրալի լինեն: Ավելի շատ մարզվեք հաճույք ստանալու համար: 

9.Խոսեք բուժող բժշկի հետ
Հարցրեք բժշկին շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգների մասին: Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ բժշկական թեստեր պետք է անցնեք տարիքի հետ
  • Քաղցկեղի ընտանեկան պատմությունը
  • Սննդակարգի խորհրդատվություն:

    Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ www.healthline.com