Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: Մարդիկ այս դեղամիջոցն ընդունել են առնվազն երեք ամիս: Եվ այդ փաստը մեծացրել է դեմենցիայի ռիսկը մինչև 51%-ի չափով: 
 
Ըստ պաշտոնապես տրվող խորհուրդների՝ նշված դեղամիջոցը պետք է ընդունել 8-12 շաբաթ: Սակայն որոշ մարդիկ ինքնուրույն երկարացնում են բուժումը՝ առանց իմանալու, որ երեք ամիսը՝ ամենավերջին ժամկետն է: Բորդոյի համալսարանի աշխատակիցները, ովքեր կատարել են հետազոտությունը, առայժմ չեն պարզել, թե որտեղ է թաքնված այդ կապի պատճառը: 
 
Ընդհանուր առմամբ համալսարանի աշխատակիցները հետազոտել են Ալցհեյմերի հիվանդության 2000 դեպք 66 տարեկանից բարձր անձանց մոտ: Բոլոր տարեց մարդիկ ընդունում էին բենզոդիազեպին: Նրանց վիճակը համեմատվել է հսկիչ խմբի հետ (նույն տարիքի մոտավորապես 7000 առողջ մարդիկ):  Հետազոտության հիմնախնդիրն այն էր, որ երբեմն հենց Ալցհեյմերի հիվանդությունն է առաջացնում քնի և անհանգստության խնդիրներ: Հետևաբար, չի բացառվում, որ դեղամիջոցի ընդունումն է հանդիսանում հետևանք: Սակայն, ամեն դեպքում, դեղի երկարաժամկետ ընդունումը վնասակար է:  
 
 
 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.co.uk