«ՌԵՍՈ ԸՆՏԱՆԻՔ» ծրագիրը  դժբախտ պատահարներից ապահովագրություն է, որը նախատեսված է միայն ֆիզիկական անձանց համար։ Ապահովադիր  կարող է հանդիսանալ ցանկացած ֆիզիկական անձ, իսկ ապահովագրված անձ՝ ապահովադրի 1-70 տարեկան կինը կամ ամուսինը, երեխաները, ամուսինների ծնողները, քույրերը և եղբայրները, ովքեր Ապահովադրի հետ վարում են համատեղ տնտեսություն։ Մենք ներկայացնում  ենք ապահովագրական ծրագրի մասին ամենահետաքրքիր և օգտակար տեղեկությունները` հարցերով, կետերով և ամենայն մանրամասնությամբ:

Ի՞նչ է Ապահովագրական պատահարը

Ապահովագրական պատահար է համարվում  Պայմանագրի գործողության ընթացքում Ապահովագրության տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարը, որի հետևանքով Ապահովագրված անձը ստացել է մարմնական վնասվածքներ, հաշմանդամություն կամ մահացել է։
Դժբախտ պատահար է համարվում որևէ հիվանդությունով չպայմանավորված, Ապահովագրված անձի կամքից անկախ, Պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած արտաքին գործոնների հանկարծակի և կարճաժամկետ ներգործությունը, որի հետևանքով նա ստացել է ֆիզիկական վնասվածք (հաշմություն), հաշմանդամություն կամ մահացել է։

Ապահովագրական ի՞նչ  ծածկույթներ  (ռիսկեր) կան

1. Մարմնական վնասվածք
Հատուցումն իրականացվում է փաստացի կատարված Բժշկական ծախսերի չափով, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարին հաջորդող 365 (երեք հարյուր վաթսուն հինգ) օրվա ընթացում։

2. I, II, III խմբի հաշմանդամություն
Հատուցումն իրականացվում է միանվագ՝ կախված Ապահովագրական պատահարի հետևանքով 365 (երեք հարյուր վաթսուն հինգ) օրվա ընթացքում Ապահովագրված անձի բժշկա-սոցիալական փորձաքննության արդյունքում նշանակված հաշմանդամության կարգից.
- Հաշմանդամության I կարգ նշանակելու դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է Ապահովագրական գումարի 75%-ի չափով։
- Հաշմանդամության II կարգ նշանակելու դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է Ապահովագրական գումարի 60%-ի չափով։
- Հաշմանդամության III կարգ նշանակելու դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է Ապահովագրական գումարի 40%-ի չափով։

3. Մահ
Հատուցումն իրականացվում է միանվագ՝ Ապահովագրական գումարի 100%-ի չափով, եթե Ապահովագրված անձի մահը վրա է հասել ոչ ուշ, քան մահացու ելքի հանգեցրած Ապահովագրական պատահարի օրվանից 120 (հարյուր քսան) օրվա ընթացքում։ Ապահովագրված անձի մահվան դեպքում Շահառու են համարվում Ապահովագրված անձի ժառանգները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության։
Եթե Ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած ծախսերը հատուցման ենթակա են երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության պայմանագրով (ԱՊՊԱ և այլն), ապա Ապահովագրողը վճարում է միայն այդ պայմանագրով սահմանված հատուցման սահմանաչափը գերազանցող ծախսերը։

Որքա՞ն է կազմում ապահովագրական  գումարը և ապահովագրավճարը

Տարբերակ 1.  5000 ՀՀ դրամ ապահովագրավճար և  500 000 ՀՀ դրամ ապահովագրական գումար
Տարբերակ 2. 8500 ՀՀ դրամ ապահովագրավճար և 1 000 000 ՀՀ դրամ ապահովագրական գումար
Տարբերակ 3. 12000 ՀՀ դրամ ապահովագրավճար և 2 000 000 ՀՀ դրամ ապահովագրական գումար


Ի դեպ, յուրաքանչյուր Ապահովագրական հատուցումից հետո Ապահովագրական գումարը նվազում է տրամադրված հատուցման գումարի չափով։

Ապահովագրավճարը վճարվում է  միանվագ՝պայմանագրի կնքման պահին, իսկ ապահովագրական պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով և ուժի մեջ մտնում կնքման հաջորդ օրը:  «ՌԵՍՈ ԸՆՏԱՆԻՔ» ծրագրով  ապահովարությունը գործում է ՀՀ և ԼՂՀ տարածքում, չհատուցվող գումար չի կիրառվում:

 

Որո՞նք են հիմնական  բացառությունները

Ապահովագրական պատահարներ չեն համարվում դեպքերը, որոնք տեղի են ունեցել՝

1. Ապահովագրված անձի ալկոհոլային, թմրամիջոցների կամ թունավոր նյութերի ազդեցության տակ գտնվելիս

2. Ապահովագրված անձի կողմից ինքնասպանության փորձ կամ ինքնասպանություն կատարելիս, ինչպես նաև իրեն այլ կանխամտածված ֆիզիկական վնասվածքներ հասցնելիս

3. Ապահովագրված անձի կողմից հակաօրինական գործողություններ կատարելիս

4. Ապահովագրված անձի կողմից փոխադրամիջոցի շահագործման դեպքում` համապատասխան թույլտվության կամ իրավունքի բացակայության պայմաններում: Ինչպես նաև թվարկված միջոցների կառավարումն Ապահովագրված անձի կողմից այնպիսի անձի փոխանցելիս, ով չունի տվյալ միջոցը վարելու համապատասխան թույլտվություն կամ իրավունք կամ ով գտնվում է թմրամիջոցների, ալկոհոլային կամ թունավոր նյութերի ազդեցության տակ

5. Ապահովադրի, Ապահովագրված անձի կամ Շահառուի դիտավորության արդյունքում

6. Առանց բժշկի նշանակման այնպիսի դեղորայքի, թերապևտիկ կամ վիրաբուժական մեթոդների օգտագործման դեպքում, որոնք Ապահովագրված անձը կիրառում է անձամբ կամ դրա` իր հանդեպ կիրառումը հանձնարարում այլ անձի:

7. Հոգեկան հիվանդության կամ գիտակցության կորստի դեպքում, անմեղսունակ վիճակում, կաթվածահարության, ընկնավորության նոպայի կամ Ապահովագրված անձի ամբողջ մարմինը պատող ջղաձգության այլ դեպքերում: Ապահովագրված անձի մահվանը կամ անաշխատունակությանը հասցրած նշված պատճառները չեն ազատում Ապահովագրողին հատուցման պարտավորությունից, եթե դրանք սույն Պայմաններով նախատեսված դժբախտ պատահարի հետևանք են:
Եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, Ապահովագրողը չի կրում պատասխանատվություն և չի վճարում Ապահովագրական հատուցում, եթե տվյալ պատահարը տեղի է ունեցել.

8.  միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ազդեցության հետևանքով,

9. Ապահովագրված անձի` սպորտային միջոցառումների, մարզումների, մրցումների մասնակցության հետևանքով,

10.  ռազմական գործողությունների կամ այլ ռազմական միջոցառումների, քաղաքացիական պատերազմների, ցանկացած տեսակի ժողովրդական հուզումների, գործադուլների, պետական իշխանությունների և կառավարման մարմինների կողմից հայտարարված արտակարգ և ռազմական իրավիճակի հետևանքով, ինչպես նաև Ապահովագրված անձի զինվորական ծառայության, զինվորական հավաքների և զորավարժանքների մասնակցության ժամանակ:

Ինչպե՞ս է ընթանում ապահովագրական  հատուցման  վճարման  կարգը

Ապահովագրական հատուցում ստանալու համար Ապահովագրողին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Հայտային դիմում (լրացվում է հայտ ներկայացնելու ժամանակ),
2. Անձը հաստատող փաստաթուղթ,
3. Բժշկական փաստաթղթեր՝ էպիկրիզ և/կամ քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից, Ապահովագրողի պահանջով նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատասխանները,
4. Ֆինանսական փաստաթղթեր՝ ՀԴՄ կտրոնների կամ վճարման անդորրագրերի բնօրինակներ, որոնց մեջ ներառված ծախսերը հիմնավորվում են ներկայացված բժշկական փաստաթղթերով,
5. Իրավապահ մարմինների կողմից Դժբախտ պատահարի կապակցությամբ տրված համապատասխան փաստաթուղթ (որոշում, եզրակացություն, արձանագրություն և այլն)։
6. Դժբախտ պատահարի հետևանքով մշտական անաշխատունակություն (հաշմանդամության I, II կամ III կարգ) ստանալու դեպքում՝ համապատասխան Բժշկա-սոցիալական փորձաքննության եզրակացություն,
7. Դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքում՝ մահվան վկայական, Շահառուի անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր, որոնք իրավունք են վերապահում ստանալ ապահովագրական հատուցում Շահառուի իրավունքով։

Ինչո՞ւ ընտրել այս ծրագիրը, որո՞նք են առավելությունները

1. Ողջ ընտանիքին ապահովագրելու հնարավորություն՝ առանց ապահովագրվող անձանց ցանկը ներկայացնելու
2. Ապահովագրական պատահարների/ռիսկերի առավելագույն ծածկույթ` ցածր գնով
3.  Հատուցում՝ առանց սահմանաչափեր կիրառելու
4. Հատուցում՝ փաստացի կատարված բժկական ծախսերի դիմաց
5.  1-70 տարեկան անձանց ապահովագրելու հնարավորություն
6.  Պաշտպանություն օրական 14 դրամով