Ըստ Ժնևի համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մարզական երաժշտական ծրագիրը, որ ստիպում է գործել թե՛ գիտակցությունը, և թե՛ մարմինը, բարելավում է տարեց մարդկանց ուղեղի աշխատանքը և տրամադրությունը: Ինչպես նշում է Reuters-ը, ավելի վաղ ապացուցվել է, որ ռիթմիկ մարմնամարզությունը օգնում է կրճատել ընկնելու վտանգը և քայլվածքը դարձնում է առավել կայուն:
Էմիլ Ժակ-Դալկրոզի կողմից ստեղծված այս մեթոդը հնարավորություն է տալիս զարգացնել ռիթմի զգացողությունը, այսինքն՝ կոորդինացիան նյարդային և մկանային գործունեության միջև: Մարդը պետք է իդեալական տարբերակում կարողանա երաժշտության ներքո հստակորեն կատարել տարբեր առաջադրանքներ և առանձին շարժումներ: Այս մեթոդի ստուգման ընթացքում 75 տարեկան 134 մարդկանցից կազմված խումբը բաժանվել է երկու ենթախմբերի:
Առաջինը ստուգիչ ենթախումբն էր, իսկ երկրորդը՝ պետք է անցներ երաժշտության տակ՝ այդ ընթացքում բռնելով հարվածային գործիք: Պահանջվում էր, որպեսզի նրանք արագ հակազդեին երաժշտական ռիթմի փոփոխություններին: Կային նաև արագ հակազդման առաջադրանքներ՝ շարժումների սկիզբը կամ ընդհատումը, քայլքի արագության փոփոխությունն ըստ հրահանգի, քայլերի համադրումը մեղեդու երկար և կարճ ձայների հետ:
Մարզումները շարունակվեցին 25 շաբաթ՝ շաբաթական մեկ ժամ: Կես տարի հետո երկրորդ խմբից 66 մարդու մոտ բարելավվեց ճանաչողական ֆունկցիաների ցուցանիշները և նվազեց տագնապը:
Թարգմանված նյութի սկզբնաղբուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru