«Առողջությունը կյանք արժե, բայց կյանքն առանց առողջության ոչինչ չարժե»։ Հենց այս կարգախոսով է իր գործունեությունը սկսել նորաբաց «Royal Clinic» բժշկական կենտրոնը։
«Royal Clinic»-ը ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոն է, որտեղ կգտնեք բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ։ Կենտրոնում հատուկ ուշադրություն են դարձրել փորձառու մասնագետների թիմ ունենալուն, որոնց կարող եք վստահել Ձեր առողջությունը։


Ի դեպ, յուրաքանչյուր նախնական եզրակացություն հաստատվում կամ հերքվում է «Royal Clinic» բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիայի մանրակրկիտ հետազոտությունների վերջնական արդյունքում։
Լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են գերմանական Roche, Ֆրանսիական Stago, ճապոնական Symex, Nikon, Canon բրենդային լավագույն սարքավորումներով, ինչպես նաև նույն ընկերությունների այլ դասի նորագույն սարքավորումներով, իսկ ֆիզիոթերապիայի համար նախատեսված են անգլիական BTL վերջին արտադրության սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս լավագույնս իրականացնել հարված-ալիքային, լազերային, մագնիտային, ուլտրաձայնային թերապիաները։

«Royal Clinic»-ը իր գործունեությունը ծավալում է հետևյալ ուղղություններով՝

  • լաբորատոր-ախտորոշիչ գործիքային հետազոտություներ,
  • դիագնոստիկ (ախտորոշիչ հետազոտություններ),
  • ֆիզիոթերապևտիկ բժշկական ծառայություններ,
  • մասնագիտացված բժշկական ծառայություններ։

Կենտրոնի կարևոր սկզբունքներն են՝

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուին,
  • ուշադրություն և հոգատարություն,
  • վստահություն և պատասխանատվություն,
  • պրոֆեսիոնալիզմ։

Հասցե՝ ՀՀ, Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս
 Հեռ․՝ (011) 333011