Աստբեստի 1 ներշնչումը կարող է թոքերի քաղցկեղի պատճառ դառնալ կամ վնասել շնչուղիները։
Ամերիկացի հետազոտողները հորդորում են գրենական պիտույքներում չօգտագործել այնպիսի քիմիական նյութեր, որոնք առողջության համար վնասակար են։ Նրանց կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ արտադրողներ մատիտներում օգտագործել են աստբեստ, մարկերներում՝ բենզոլ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Մատիտների ձողը պատրաստվում է ածուխից կամ գրաֆիտից, գունավոր մատիտերը պարունակում են նաև չոր ներկեր, իսկ մատիտի խողովակը հիմնականում պատրաստվում է փայտից։
Հայտնաբերված վնասակար նյութը՝ ասբեստը, օգտագործվում է շինանյութեր պատրաստելու համար։ Այն համարվում է առաջին կարգի քաղցկեղածին տարր և վտանգավոր է` որքան մկնդեղն ու ռադիումը։
Մարկերներում հայտնաբերված անցանկալի նյութերը ոչ պակաս վտանգավոր են: Դրանք նավթամթերքի բաղադրամաս են. բենզոլ և նույն խմբին պատկանող մի քանի տարրեր։
Բենզոլը խանգարում է բջջիների բնականոն աշխատանքին և ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Մասնագետների համոզմաբ՝ հայտնաբերված նյութերը կարող են ազդել մարդու վերարտադրողականության կամ զարգացման վրա նույնպես։
Աղբյուրը՝ The New York Times