Առաջին երեխայի լույս աշխարհ գալուց որոշ ժամանակ հետո շատ մայրեր մտածում են երկրորդ երեխայի մասին, մյուսներն էլ՝ հակառակը, խուսափում են երկրորդ հղիության այդքան վաղ պլանավորումից: Սակայն ցանկությունից զատ, երկրորդ հղիությունը կարող է ռիսկեր պարունակել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկու հղիությունների միջեւ ամենաքիչը երկու տարվա միջակայք պահել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18 ամսից շուտ երկրորդ անգամ հղիանալը ռիսկեր է պարունակում երեխայի համար՝ վաղաժամ ծննդաբերություն, ցածր քաշ, կարճ հասակ եւ այլն:
Իսկ 2018 թվականին արված ուսումնասիրությունը, որը հրապարակվել է JAMA Internal Medicine-ի կողմից, ցույց է տվել, որ այն կանայք, որոնք առաջին ծննդաբերությունից 12 ամիս չանցած են հղիացել, մեծացրել են հիվանդությունների, մահվան եւ վաղաժամ ծննդաբերության ռիսկը:
Մյուս կողմից, երկու հղիությունների միջեւ շատ մեծ դադարը, օրինակ՝ 59 ամիս եւ ավելի, նույնպես ռիսկեր է պարունակում մայրերի համար, ինչպես օրինակ, պրեկլամպսիայի զարգացումն է:
Այսպիսով, եթե կինը ֆիզիկապես եւ էմոցիոնալ առումով առողջ է, ապա երկրորդ հղիությունը խորհուրդ է տրվում պլանավորել առաջին երեխայի ծնվելուց 18 ամիս անց:
Աղբյուրը՝ Parents.com