ԿՀՄԻ ԲԱԿ-ը հավատարիմ մնալով իր՝ երկարաժամկետ կրթական ծրագրեր իրականացնելու խոստմանը, սկսում է սեմինարների նոր շարք։
Մեր մասնագետները, խորհրդակցելով կլինիկական մասնագետների հետ, որոշել են անցկացնել ռադիոլոգիական պատկերների (DICOM) դիտման համակարգչային eFILM ծրագրի խորացված ուսուցում։ Այն հնարավորություն կտա բժիշկներին ավելի արագ և մեծածավալ ինֆորմացիա ստանալ հետազոտություններից (ՄՌՏ, ՀՏ, ՊԷՏ, անգիոգրաֆիա)։
Բոլոր ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ խմբեր ստեղծելու համար։ Մասնակցության համար կարող են դիմել ինչպես բժիշկները, այնպես էլ բժիշկ ուսանողները։
Գրանցվել կարող եք զանգահարելով 098 42 83 12 հեռախոսահամարով կամ լրացնելով հետևյալ հայտը:
Աղբյուրը՝ ԿՀՄԻ ԲԱԿ-ԵՐԵՎԱՆ