Սեպտոպլաստիկան քթի միջնապատի շտկման վիրահատությունն է, որն արվում է առողջական նկատառումներից ելնելով:
Եվ եթե դուք կարծում եք, թե խոսքը միայն դժվարացած քթային շնչառության մասին է, ապա սխալվում եք:
Սեպտոպլաստիկա ցուցվում է նաեւ այն դեպքերում, երբ պացիենտի մոռ առկա է՝
• քրոնիկական հարբուխ
• հայմորիտ
• քնի խանգարում (քնի ապնոէ)
• գլխացավեր
Ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել սեպտոպլաստիկայի
Քթի միջնապատի թեքվածությունը, խեցիների գերաճը չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են առաջացնել թթվածնային քաղց, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել կոկորդի հիվանդությունների սրացման, որոնք են՝
- անգինա
- ֆարինգիտ
- լարինգիտ
ինչպես նաեւ բրոնխների հետ կապված խնդիրների:
Ի դեպ, շատ հաճախ սեպտոպլաստիկան համատեղվում է քթի պլաստիկայի հետ:
Աղբյուրը՝ Doctors.am