Ո՞ր սեռական խանգարումներն են ավելի հաճախ հանդիպում տղամարդկանց մոտ, իսկ որոնք՝ կանանց մոտ:
Տղամարդկանց սեռական խանգարումներից առավել հաճախ հանդիպում են
էրեկցիայի խանգարումները ՝ սեռական թուլությունը, որը կարող է ունենալ մարմնական կամ հոգեէմոցիոնալ պատճառներ,
վաղաժամ սերմնաժայթքումը,
սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը,
սեռական գեղձերի խրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեքսուալ խանգարումները,
սեռական խանգարումներով պայմանավորված տղամարդու անպտղությունը:
Կանանց մոտ առավել հաճախ են հանդիպում
օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան,
սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը,
ցավերը և վախերը սեռական հարաբերության ժամանակ՝ վագինիզմ, դիսպարեունիա, կոիտոֆոբիա:
Ինչո՞վ են վտանգավոր սեռական խանգարումները. արդյոք հնարավո՞ր է բուժել այն:
Սեռական խանգարումները պատճառ են հանդիսանում զույգի մոտ
սեքսուալ աններդաշնակության առաջացման,
միջանձնային լարված փոխհարաբերությունների,
կյանքի որակի նվազման, ինչպես նաև ամուսնալուծությունների:
Ուստի շատ կարևոր է , որպեսի զույգը ժամանակին գիտակցի խնդիրը, չանտեսի և դիմի բժշկի, անցնի սեքսոլոգիական հետազոտություն և բուժում:
Բուժման արդյունավետությունը պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ և ժամանակակից դեղորայքային և սեքսոլոգիական մեթոդների կիրառմամբ։