Հաստատվել է շաքարային դիաբատի պրոֆիլակտիկայում սուրճի օգտակարությունը:

Շվեյցարական համալսարաններից մեկը հրապարակել է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վրա սուրճի ազդեցության մասին վերջին տվյալները:

Ըստ մասնագետների՝ այս հիվանդությամբ ամբողջ աշխարհում տառապում է մոտ 380 միլիոն մարդ, որոնց բուժման համար ծախսվում է 548 միլիարդ դոլար : Բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ պարզվեց, որ սուրճի փոքր քանակների պարբերաբար օգտագործումը կարող է նվազեցնել ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետի զարգացման վտանգը: Հիմնական եզրակացույթունները հետևյալն էին.

• համաճարակաբանական տվյալները վկայում են, որ օրական երեք-չորս բաժակ սուրճ օգտագործող մարդկանց մոտ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վտանգը նվազած է 25 %-ով նրանց համեմատությամբ, ովքեր օրական օգտագործում են երկու բաժակից պակաս սուրճ կամ բացարձակ չեն օգտագործում:

• Սուրճի ամեն հավելյալ բաժակը նվազեցնում է վտանգը միջինում 7-8%-ով:

• Միևնույն ժամանակ, համաձայն այսօր հայտնի ինֆորմացիայի՝ այս ազդեցության պատճառը կոֆեինը չէ, քանի որ անկախ նրանից սուրճը կոֆեինով է թո ոչ՝ նպաստում է դիաբետի առաջացման վտանգի նվազմանը:

• Գիտնականները ենթադրում են, որ սուրճի հակադիաբետիկ ազդեցությունը պայմանավորված է դրանում այնպիսի կոմպոնենտների պարոնակությամբ, ինչպիսին քլորգենային թթուն է (հակաօքսիդանտ) և տրիգոնելինը (ալկալոիդ):

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Medportal.ru