Սլավմեդ PROMOITALIA հակատարիքային կենտրոնն առաջարկում է վերին շրթունքի բարձրացում և ձևավորում (‘bullhorn lift’), որը հանդիսանում է ֆիլերների միջոցով շրթունքի ծավալի մեծացման վիրահատական այլընտրանքը։ Նույն արդյունքը ֆիլերներով ստանալու համար երբեմն անհրաժեշտ է լինում վերին շրթունքի գեր-լեցավորում իրականացնել, մինչդեռ վիրահատությունն ապահովում է շրթունքի ավելի բնական տեսք և մշտական արդյունք։

Վիրահատության ժամանակ քթի հիմքի շրջանում շատ նուրբ կտրվածք է արվում, որն ունի ցլի եղջյուրի (bull’s horn) տեսք։ Այստեղից էլ առաջացել է միջամտության անվանումը: Քթի հիմքի մոտ հյուսվածքների մի փոքր հատված հեռացվում է, վերին շրթունքը բարձրացվում է և փոքր-ինչ շրջվում դեպի դուրս՝ ձեռք է բերելով ավելի երիտասարդ և ծավալուն տեսք։ ՄԻջամտությունը ցուցված է այն մարդկանց, ում մոտ քթի և վերին շրթունքի միջև ընկած հատվածը շատ երկար է։ Գուցե դա միշտ էլ անհանգստություն է պատճառել, սակայն այն ավելի նկատելի է դառնում ժամանակի ընթացքում, քանի որ մեր դեմքի հյուսվածքները սկսում են «թուլանալ»: 


Շրթունքի վիրահատական բարձրացումը արդյունավետ է նաև այն դեպքում, երբ վերին շրթունքի եզրը արտահայտված չէ կամ վերին շրթունքը բարակ է։ Միջամտության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք մեր կենտրոն և գրանցվեք ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ։



 Ֆուադ Ռեդա, Էսթետիկ վիրաբույժ, A.A.C. SlavMed Promoitalia Armenia