Որոշակի ոլորտներում աշխատող մարդկանց մոտ կարող է հանդիպել սրտի կաթված և ինսուլտ: Օրինակ՝ սպասարկման համակարգում աշխատողները և կապույտ օձիքավորները ներառվել են այդ խմբի մեջ: Այդ խմբում են հայտնվել նաև գործազուրկները՝ գրում է The Times of India-ն:
Սակայն ամենաշատը վտանգված են մեծածախ առևտրի ոլորտի աշխատակիցները (ԱՄՆ-ի մեծածախ առևտրով զբաղվող մարդկանց 2.9%-ն ունեցել են սրտի հիվանդություններ և ինսուլտ): Ֆինանսական ոլորտի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցների մոտ առավել հազվադեպ են հանդիպել նման խնդիրներ (0.8%): Հիմնականում բարդություններ առաջացել են աշխատանքով պայմանավորված աղմուկի, սթրեսի կամ անվստահության, պասիվ ծխելու, հերթափոխային աշխատանքային գրաֆիկի հետևանքով:
Տվյալ հետևությունները բարձրաձայնվել են 2008-2012թթ. ԱՄՆ-ում կատարված հարցումների վերլուծության արդյունքում: Հարցումները ցույց են տվել սրտի հիվանդությունների և ինսուլտների տարածվածություն մինչև 55 տարիքային խմբում: Պարզվել է, որ ամենաանհանգստացնող վիճակագրությունը դիտվել է ադմինիստրատիվ ոլորտի աշխատակիցների, օգնության տարբեր ծառայություններ մատուցողների, թափոնների հետ աշխատողների, վարկավորման և սննդամթերքի արտադրության ոլորտներում աշխատողների շրջանում:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրն է` Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru