Բավական երկար ժամանակ է, ինչ բժիշկներն ու գիտնականները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք ինտելեկտը ժառանգաբար փոխանցվում է, և ի՞նչն է նպաստում մանկական հասկաում ինտելեկտի զարգացմանը: Հարցերը շատ են, մոլորությունները՝ նույնպես: Խոսենք դրանցից մի քանիսի մասին:
 
Ինտելեկտը կապ ունի ռասայի հետ
 
Ամերիկացիները որոշեցին պարզել` արդյո՞ք մարդու մաշկի գույնը որևէ կապ ունի նրա մտավոր կարողությունների հետ: Այս նպատակով տարբեր հետազոտություններ անցկացրին: Արդյունքում պարզվեց, որ սպիտակամորթների արդյունքները 15 միավորով գերազանցում են սևամորթների արդյունքները: Իհարկե, եզրակացրին, որ մեղավորը գեներն են, սակայն սխալվեցին: Պատճառը շրջակա միջավայրն է: Սևամորթների մեծամասնությունը սոցիալական ցածր խավերից է և հնարավորություն չունի վճարել թանկարժեք կրթության համար, ստանում է շատ ցածր աշխատավարձ, ապրում բազմազավակ ընտանիքներում և այսպես շարունակ: Այսպիսով, լավ կլինի դիտարկենք ոչ թե ռասայական պատկանելիությունը, այլ սոցիալական դիրքը: Սա ապացուցել են Գերմանիայում անցկացված հետազոտությունները:
 
Խելացիությունը կապված է գեների հաջորդականության հետ
 
Մասամբ, այո: Սակայն, ինչպես արդեն հասկացանք, մեծ դեր ունեն պայմանները, որոնցում մեծացել է երեխան: Նույնիսկ երկվորյակների մոտ ինտելեկտի մակարդակը կարող է նկատելի տարբերվել, եթե նրանք ապրում են տարբեր ընտանիքներում: Սա գիտականորեն ապացուցված է: Այո, մարդը ծնվում է որոշակի ունկությունների սաղմերով, սակայն կարևոր է բացահայտել ու զարգացնել դրանք: Հնարավոր է ինչպես զարգացնել< այնպես էլ խոչընդոտել սկզբնական պոտենցիալի զարգացումը. ամեն ինչ կախված է իրավիճակից, շրջապատող մարդկանցից, մթնոլորտից:
 
Տրամաբանությունն ամենակարևորն է
 
Ոչ, առանց տեսողական-պատկերավոր մտածողության, հազիվ թէ շատերին հաջողվեր հասնել հրաշալի արդյուքների տարբեր բնագավառներում: Միանշանակ, անհրաժեշտ է զարգացնել երևակայությունը, ֆանտազիան, այսպես գիտակցության սահմաններն ընդլայնվում են, ինքնաարտահայտման, մտքի ձևավորման, ճանաչողության հնարավորությունները՝ մեծանում: Հենց այս պատճառով են նախադպրոցական կրթական հաստատություններում մեծ ուշադրություն դարձնում ստեղծագործական աշխատանքին` նկարչությանը, պլաստիլինով քանդակելուն, պատմություններ հնարելուն:
 
 
Կարևոր է երեխայի հետ աշխատել փոքր հասակում, այնուհետև ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի
 
Սա նույնպես սխալ է: Միտքը միշտ է պետք մարզել, իհարկե, եթե ուզում եք հրաշալի արդյունքներ ունենալ ու Ձեր մտավոր ունակությունների միջոցով հաջողության հասնել:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ինտելեկտի մակարդակը բարձրանում կամ իջնում է` կախված իրավիճակից: Տքնաջան սովորելու,աշխատանքում լուրջ խնդիրներ հաղթահարելու դեպքում աճում եք, հանգստանալու, պարզապես մեխանիկական աշխատանք կատարելու դեպքում` ''հիմարանում'':
 
 
 
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am