Շագանակագեղձի բորբոքման պրոֆիլակտիկա գոյություն չունի
 
Իրականում կարելի է կանխել հիվանդության զարգացումը, վատագույն դեպքում՝ 60% ով նվազեցնել դրա առաջացման հավանականությունը:  Հիվանդությունը զարգանում է շագանակագեղձի բջիջների գերաճի և գրգռման պատճառով, որը տեղի է ունենում նստակյաց կենսակերպի, ինֆեկցիաների, կանգային երևույթների   հետևանքով: Հիվանդության զարգացումից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել առողջությանը, ճիշտ սնվել, սպորտով զբաղվել, պարբերաբար բժշկական ստուգումներ անցնել:
 
Շագանակագեղձի բորբոքումը բուժելն անհնար է:
 
Այսպես կարծում էին անցած դարի կեսերին, երբ բժշկությունը բավարար զարգացած չէր: Այսօր կան հասանելի ու արդյունավետ մեթոդներ՝ ցանկացած փուլում այն բուժելու համար: Ժամանակին բժշկի դիմելու և բոլոր ցուցումներին հետևելու դեպքում լավացումը հնարավոր է: Անհաջողության պատճառը բուժման դադարեցման և հիվանդության քրոնիկ փուլ անցման մեջ է:
 
Շագանակագեղձի բորբոքումով կարելի է հիվանդանալ միայն քառասունից հետո
 
Նախկինում վիճակագրությունը նման տվյալներ էր հաղորդում : Սակայն վեջին մի քանի տասնամյակում ամեն ինչ փոխվել է: Ուռոլոգի այսպիսի խնդրով այժմ կարող է դիմել նույնիսկ քսանամյա երիտասարդը: Որոշիչ դեր կատարում է ոչ թե տարիքը,այլ կենսակերպը: Կարևոր են ակտիվությունը, վատ սովորությունները:
 
Շագանակագեղձի բորբոքման պատճառով կարող է զարգանալ էրեկտիլ դիսֆունկցիա
 
Այս երկուսը միմյանց հետ ոչ մի կերպ կապված չեն: Այս խանգարումն ավելի շատ հավելյալ հոգեբանական ճնշման, ինքնավստահության պակասի, վախերի հետևանք է: Մարդը պարզապես ներշնչում է, որ հիվանդությունը իրեն շուտով իմպոտենտ կդարձնի: Հնարավոր է շուտով հենց այդպես էլ լինի, սակայն, միայն այն պատճառով, որ տղամարդն անընդհատ մտածել է այդ մասին և ինքն իրեն համոզել:
 
Շագանակագեղձի բորբոքումը փոխանցվում է սեռական ճանապարհով
 
Սա ակնհայտ հիմարություն է, անհասկանալի է նույնիսկ՝ ինչպե՞ս է առաջացել այս ենթադրությունը: Սեռական ճանապարհով կարող են փոխանցվել որոշ ինֆեկցիաներ,բայց ոչ շագանակագեղձի բորբոքումը: Հիվանդության զարգացմանը նպաստում են սեփական բակտերիալ միկրոֆլորան և կոնքում արյան շրջանառության անբավարարությունը, կանգային երևույթները, իսկ սրանց պատճառը նստակյաց կենսակերպն ու սպորտով զբաղվելու կամ սեփական առողջությանը հետևելու ցանկության բացակայությունն է:
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru