Քնի օբստրուկտիվ ապնոէն, որն ուղեկցվում է խռմփոցով, առավել վտանգավոր է կանանց սիրտ-անոթային համակարգի համար, ասվում է նոր հետազոտության մեջ, որի շրջանակներում ուսումնասիրվել է 4,877 մարդ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն կանայք և տղամարդիկ, որոնք ունեցել են խռմփոցներ, նրանց մոտ սրտի ձախ փորոքի պատը հաստացած է եղել, որն առավել ցայտուն է դրսևորվել կանանց մոտ:
Քնի օբստրուկտիվ ապնոէն 2-5 անգամով ավելի շատ է հանդիպում տղամարդկանց, քան կանանց մոտ, սակայն երբ կանանց մոտ սկսվում է նախադաշտանդադարի շրջանը, քնի օբստրուկտիվ ապնոէի ռիսկը մեծանում է:
Քնի օբստրուկտիվ ապնոէի ախտորոշումը կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների, ըդնհուպ մինչեւ՝ հանկարծակի սրտային մահվան:
Քնի օբստրուկտիվ ապնոէ կարելի կասկածել, երբ կա`
- բարձր և ընդհատվող գիշերային խռմփոց
- գիշերային միզարձակման հաճախականության շատացում
- գիշերային քնի երկարատև խանգարում 6 ամիս և ավելի
- ցերեկային քնքոտություն
- ճարպակալում
- շնչառության կանգ քնած ժամանակ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am